19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Քրիստոսը սովորեցնում է` ինչպես առաջ շարժվել

«Թող որ մեռածները թաղեն իրենց մեռելներին, իսկ դու գնա քարոզի՛ր Աստծո արքայությունը»:

Ղուկաս 9.57-62

Ավետարանի այս հատվածում Հիսուս դիմում է այն երեք մարդկանց, ովքեր ձևացնում են, թե ցանկանում են հետևել Իրեն։

-«Մինչդեռ նրանք գնում էին, ճանապարհի վրա մեկը նրան ասաց. «Կգամ քո ետեւից, ինչ տեղ էլ գնաս»: Հիսուս նրան ասաց. «Աղվեսները որջեր ունեն, եւ երկնքի թռչունները՝ հանգստանալու տեղ, բայց մարդու Որդին գլուխը դնելու տեղ չունի»:

Այս մարդուն Քրիստոս ցույց է տալիս այն մեծ զոհողությունը, որին պետք է պատրաստ լինի ամեն մարդ, ով որոշում է հետևել Իրեն։

-«Մի ուրիշի էլ ասաց. «Արի՛ իմ ետեւից»: Եւ սա ասաց. «Տե՛ր, հրաման տուր ինձ գնալ նախ թաղել իմ հորը»: Հիսուս նրան ասաց. «Թող որ մեռածները թաղեն իրենց մեռելներին, իսկ դու գնա քարոզի՛ր Աստծո արքայությունը»:

Ըստ էության այս մարդու հայրը դեռ չեր մահացել և ցանկանում էր ասել, որ երբ հայրս մահանա ես կգամ քո ետևից։ Հրեական մշակույթի դրսևորում էր այն, որ որդին մնում էր հոր կողքին այնքան, քանի վերջինս չէր մահացել. որդու պարտականությունն էր խնամել հորը, իսկ մահից հետո ազատ էր։ Հիսուս ցանկանում էր ասել, որ եթե որոշում ունես հետևելու Ինձ, պետք չէ հետաձգել, եթե պահը բաց թողնես, գուցե ուշ լինի։ Հիսուս մեզ սովորեցնում է գործել, երբ սիրտը թելադրում է, իսկ եթե հետաձգենք, գուցե ոչինչ էլ չանենք։

-«Մէկ ուրիշն էլ ասաց. «Քո ետեւից կգամ, Տե՛ր, բայց նախ թու՛յլ տուր ինձ, որ հրաժեշտ տամ իմ տանը»: Հիսուս նրան ասաց. «Ոչ ոք իր ձեռքը մաճի վրա չի դնի եւ ապա ետ նայի, եթե հարմար է Աստծո արքայությանը»:

Այս երրորդին էլ Հիսուս ասում է, որ հնարավոր չէ առաջ գնալ, եթե անընդհատ ետ ես նայում։ Քրիստոնյան չի նայում արևամուտին, այլ՝ արևելքին։ Երկնքի արքայության դռների բանալին «առաջ» բառն է:

Տեր Եսայի քահանա Արթենյան 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ