20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Միայն իրենց խոսելն եմ լսել, ուրիշ ոչինչ. Ռ. Սարգսյանը` Փաշինյանին ու Փոստանջյանին

«Զարուհի Փոստանջյանն ու Նիկոլ Փաշինյանը թող իրենց ծրագրերից խոսեն, իրենց արածից խոսեն, ոչ թե ինչ-որ մեկին քննադատեն»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Ազգային ժողովի ՀՀԿ-ական պատգամավոր Ռոբերտ Սարգսյանն` արձագանքելով Երևանի քաղաքապետի ընդդիմադիր թեկնածուներ Նիկոլ Փաշինյանի ու Զարուհի Փոստանջյանի պնդումներին, թե Երևանի գործող քաղաքապետն ի վիճակի չէ քաղաքը զարգացնել:

«Թող իրենք ամեն ծառատունկի ժամանակ ծառ տնկեն, այլ ոչ թե միայն ավագանու թեկնածու լինելու դեպքում ծառ տնկեն, թող մի բան արած լինեն այս երկրի համար, նոր խոսեն: Ես միայն իրենց խոսելն եմ լսել, ուրիշ ոչինչ»,-հավելեց Ռոբերտ Սարգսյանը:

Հիշեցնենք, որ Երևանի ավագանու ընտրությունները կայանալու են մայիսի 14-ին: Մասնակցում են Հայաստանի հանրապետական կուսակցությունը, «Երկիր Ծիրանի» կուսակցությունը և «Ելք» կուսակցությունների դաշինքը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ