20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Ինչու խորովածի միսը չարժե քացախով մշակել

Ամռանը հաշված օրեր են մնացել, կարելի ա ասել՝ խորովածի «սեզոնը բացվում է»։ Համեղ խորոված ստանալու համար շատ կարեւոր է նախապես միսը ճիշտ մշակելը։ 

Շեֆ-խոհարար Սոսլան Մարշանովը МК-ին ներկայացրել է, թե ինչպես կարելի է լավագույնս մշակել խորովածի միսը։

Թեեւ շատերը միսը մշակում են քացախով, սակայն խոհարարը նշում է, որ դա ամենեւին էլ լավագույն տարբերակը չէ։ Ճիշտ է՝ քացախը փափկեցնում է միսը, սակայն փչացնում է դրա համը։ Քացախ կարելի է ավելացնել, եթե միսը չափազանց չոր ու ձիգ է։ Իսկ եթե ոչ, նախընտրել է կիվիով մշակումը, այն նույնպես փափկեցնում է միսը, սակայն չի փոխում դրա համը։

Այս դեպքում լիմոնը եւս նախընտրելի չէ, այն համեղ է ձկան դեպքում, սակայն ոչ խոզի, գառան կամ տավարի մսի։

Խոհարարը խորհուրդ է տալիս նաեւ խորովածի մսի մշակման տարբերակը՝ կտրատած սոխ, աղ, սեւ աղացած պղպեղ։ Միսը պետք է մարինացնել ու թողել առնվազն մի քանի ժամ՝ խորովելուց առաջ։

 

 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ