25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

“Դորիանսի” Գոռն ու ‘Անուրջների’ Մառան

‘Դորիանս’ խմբի վոկալիստ Գոռ Սուջյանին և ‘Անուրջներ’ հեռուստասերիալի դերասանուհիներից Մարիամ Շահինյանին վերջերս հաճախ կարելի է տեսնել միասին: Միասին ամենուր երևալը կասկածների տեղիք է տվել երգչի ու դերասանուհու հնարավոր ընկերության մասին: Սակայն ‘ Yes’ ամսագրի հետ զրույցում և Գոռը, և Մարիամը հերքել են այս լուրերը:

’15-16 տարեկանում զգացմունքներ եղել են, բայց այժմ շատ լավ ընկերներ ենք: Հնարավոր է` մեզ հաճախ են միասին տեսնում, ինձ էլ են հարցնում` արդյոք ընկերություն ենք անում, բայց ասեմ, որ ընտրյալ չունեմ և սիրտս ազատ է’,-ասել է Մարիամ Շահինյանը, ով Հ/Ս-ում մարմնավորում է Մառային:

Գոռն էլ է հերքել Մարիամի հետ ընկերություն անելու մասին լուրերը` նշելով.  ‘Մեզ մոտ սովորական ընկերական հարաբերություններ են, որոնք ձևավորվել են մանկուց’:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ