25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Թիվ 1 ընտրատարածքում ՀՀԿ-ն անակնկալ կմատոււցի

Henaran.am-ն արդեն տեղեկացրել է, որ այսօր ԿԸՀ-ը ստացել է ՀՀԿ-ական արդեն նախկին պատգամավոր, ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի պատգամավորական լիազորությունները դադարեցնելու մասին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի ստորագրած արձանագրությունը, ինչը նշանակում է, որ Երեւանի թիվ մեկ ընտրատարածքում 80-օրյա ժամկետում մեծամասնական ընտրակարգով նոր ընտրություններ կանցկացվեն:

Henaran.am-ի ունեցած տեղեկություններով, թիվ մեկ ընտրատարածքի` թափուր մնացած մանդատի համար “Հանրապետականը” առաջադրելու է բոլորովին նոր դեմքի: ՀՀԿ թեկնածուն լինելու է քաղաքական դաշտում երիտասարդ, այսպես ասած` “մաքուր” գործիչ, որը  ՀՀԿ սիրված դեմքերից մեկի կնոջ եղբայրն է:

Նշենք, որ թիվ մեկ ընտրատարածքում “Ժառանգությունից” կրկին կառաջադրվի ԱԺ 4-րդ գումարման պատգամավոր Ստյոպա Սաֆարյանը, որ անցած խորհրդարանական ընտրություններում մեծամասնական ընտրակարգով առաջադրվել էր այդ ընտրատարածքում:

Հիշեցնենք, որ պատգամավորի լիազորությունների վաղաժամկետ դադարեցնելու մասին ԱԺ նախագահի` ԿԸՀ ուղարկված արձանագրությունից հետոն Ազգային ժողովի՝ մեծամասնական ընտրակարգով մանդատի թափուր մնալու դեպքում համապատասխան ընտրատարածքում անցկացվում են լրացուցիչ ընտրություններ: ԸՕ 118-րդ հոդվածը սահմանում է.” Ազգային ժողովի՝ մեծամասնական ընտրակարգով լրացուցիչ ընտրություններ անցկացվում են հերթական ընտրությունների համար սահմանված կարգով, եւ այդ մանդատը թափուր մնալուց հետո՝ 80-օրյա ժամկետում”։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ