25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

«Մենք, մեր մանդատը, այնպես չէ, որ բոլորը գնացել էին»

«Այդ օրը ժամը 19:00-ին «Լուսավոր Հայաստան» կուսակցության դրամահավաք երեկոն էր, և քարոզարաշավն էլ, գիտեք, մոտավորապես մինչև այդ ժամն ընթանում է: Թիմի մի մասն էլ քարոզարշավի մեջ էր»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց «Ելք» դաշինքից ընտրված պատգամավոր, «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը` պատասխանելով հարցին, թե ինչու իրենց խմբակցությունից ոչ մի պատգամավոր չէր գնացել մանդատ ստանալու արարողությանը:

«Մեր լիազոր ներկայացուցիչը հենց այդ օրը պարոն Մուկուչյանից ստացել է մանդատները, բերել, հանձնել մեր պատգամավորներին բացի Նիկոլ Փաշինյանից, որովհետև նրա մանդատը պատրաստ չէր, բացի այդ նրա մանդատը մենք չենք էլ վերցրել` ակնկալելով քաղաքապետի ընտրություններում հաղթանակ»:

Դիտարկմանը, թե այսինքն սա բոյկոտի ձև չէր, Էդմոն Մարուքյանն արձագանքեց. «Չէ, ի՞նչը պիտի բոյկոտեինք: Մենք, մեր մանդատը, այնպես չէ, որ բոլորը գնացել էին, ստացել: Ես պաշտոնապես հայտարարում եմ` մեր լիազոր ներկայացուցիչն այնտեղ է եղել ու ստացել»:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ