20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Խորհրդակցություն Ազգային ժողովում

Սեպտեմբերի 28-ին տեղի ունեցավ ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը, որը վարեց ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը:

Քննարկվեցին հինգերորդ գումարման Ազգային ժողովի երկրորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին եւ հոկտեմբերի 1-4-ի ԱԺ չորսօրյա նիստերի օրակարգի  մասին որոշումների նախագծերը: ԱԺ երկրորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին որոշման նախագծում ընդգրկվել է 19 հարց: ԱԺ առաջիկա  չորսօրյա նիստերի օրակարգի որոշման նախագծում ընդգրկվել են 48  հարց, այդ թվում`13 միջազգային պայմանագիր:

Հինգերորդ գումարման ԱԺ երկրորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու եւ հոկտեմբերի 1-4-ի  ԱԺ նիստերի օրակարգի մասին որոշումների նախագծերը կհաստատվեն  ԱԺ հոկտեմբերի 1-ի  նիստում:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ