25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Չի կարելի թույլ տալ հանձնել քաղաքական գործչին. ՀՅԴ-ն դեմ կքվեարկի

“Այն նյութերից, որ տիրապետում ենք լրատվամիջոցների հրապարակումներից, պարոն Օսկանյանի հայտարարություններից եւ նվիրատուի` պարոն Հանթսմանի վերջին հայտարարությունից, ինձ համար ակնհայտ է, որ այստեղ քրեական հանցակազմ որոնելու համար  համապատասխան մարմինները շատ մեծ ճիգեր պետք է գործադրեն”,-այսօր Henaran.am-ին ասել է ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը` անդրադառնալով Աժ ԲՀԿ-ական պատգամավոր, ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանին ԱԱԾ-ի կողմից հարուցված փողերի լվացման գործում որպես մեղադրյալ ներգրավելու համաձայնություն տալու մասին ՀՀ գլխավոր դատախազի` Ազգային ժողովին ուղարկված գրավոր միջնորդագրին:

Թեեւ խմբակցությունը դատախազի միջնորդագիրը դեռ չի քննարկել, Աղվան Վարդանյանի խոսքով, խնդրի շուրջ ՀՅԴ-ն որոշակի դիրքորոշում ունի:

“ Կարծում եմ, այստեղ կա քաղաքական ենթատեքստ` կապված պարոն Օսկանյանի քաղաքական գործունեության հետ: Կարծում եմ` այստեղ պետականության ավանդույթների տեսանկյունից վատ նախադեպի  խնդիր էլ գոյություն ունի”,-մեզ հետ զրույցում նշել է Աղվան Վարդանյանն ու շարունակել.

”Ես անձամբ պարոն Օսկանյանին ճանաչում եմ իբրեւ պարկեշտ, գործունյա եւ բանիմաց մարդու եւ պետական պաշտոնյայի, որը մեր պետության կյանքում վաստակ ունի: Կարծում եմ, նման վարմունքի իրավական հիմքերը գոնե այս փուլում շատ փոքր են կամ ընդհանրապես գոյություն չունեն”:

Henaran.am-ի դիտարկմանը, թե ասվածից արդյոք կարելի է եզրակացնել, որ ՀՅԴ-ն դեմ կքվեարկի, Աղվան Վարդանյանը պատասխանել է. “Անշուշտ, կարելի է ենթադրել: Չի կարելի թույլ տալ հանձնել քաղաքական գործչին այս առկա նյութերի հիման վրա”:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ