20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Հիսուս Քրիստոսը դիմում է բոլոր նրանց, ովքեր հուսահատ են

«Եկեք Ինձ մոտ բոլոր հոգնածներդ ու բեռնավորվածներդ և ես ձեզ հանգիստ կպարգևեմ» :(Մատթեոս 11:28)

Հիսուս դիմում է բոլոր նրանց, ովքեր հուսահատ փնտրում են Աստծուն և ցանկանում ապրել առաքինի կյանքով, սակայն կարծում են, որ դա անհնար է։

Հիսուս դիմում է բեռնավորվածներին, ովքեր հոգնել են հոգևոր կյանքի «ծանրությունից». եթե մարդու համար հոգևոր կյանքը միայն օրենքների կատարում է, ապա իրապես այն բեռ է։

Սակայն Քրիստոս ոչ թե ավելի հեշտ ճանապարհ է առաջարկում, այլ՝ սիրով տրված օրինակ, իսկ Սերը հնարավոր է դարձնում ամեն բան։

Հ.Գ. Մի օր տեսա, որ պատանին ավելի փոքր մի հաշմանդամ երեխա գրկած մտնում է եկեղեցի։ Ասեցի՝ ծանր չէ՞, ասաց, ոչ, ծանր չէ, իմ եղբայրն է։

Տեր Եսայի քահանա Արթենյան

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ