20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Գոռ Վարդանյանի թանկարժեք նվերը Տարոն Մարգարյանին /տեսանյութ/

Միջազգային Դուքենդո ֆուլ կոնտակտ կարատեի ֆեդերացիան երեկ` մայիսի 7-ին սկսեց մայիսյան հաղթանակներին նվիրված մրցաշարը:

Մրցաշարի մեկնարկին ներկա էին ՀՀԿ ավագանու ցուցակը գլխավորող, գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը և բազմաթիվ սպորտի և մշակույթի հայտնի գործիչներ:

Միջազգային Դուքենդո ֆուլ կոնտակտ կարատեի ֆեդերացիայի հիմնադիր  նախագահ Գոռ Վարդանյանը իր խոսքում ընդգծեց, որ ֆեդերացիան առաջիկա ընտրություններում սատարում է Տարոն Մարգարյանին:

Գոռ Վարդանյանը բոլորին շնորհավորեց մայիսյան հաղթանակների առիթով և հաջորդիվ ընդգծեց.«Ֆեդերացիայի նախագահությունը որոշում է կայացրել առաջիկա ընտրություններում սատարել Տարոն Մարգարյանին»:

Ֆեդերացիայի անունից, որպես հաղթանակի սիմվոլ Տարոն Մարգարյանին հանձնվեց մի գեղեցիկ թուր:

«Ես աշխատող մարդ եմ և աշխատող մարդն է ,միայն, հասկանում  աշխատող մարդուն: Տարոն Մարգարյանը այն հայ անհատներից է, ով  գիշեր-ցերեկ աշխատում է և քարը` քարի վրա դնելով կառուցում է»,-ասաց Գոռ Վարդանյանը:

Տարոն Մարգարյանն էլ ողջունեց բոլոր մարզասերներին և ընդգծեց, որ իր նպատակը միշտ եղել  է` աջակցել բոլոր մարզաձևերին:

«Երևանը պետք է դառնա սպորտային քաղաք»,-ասաց Տարոն Մարգարյանը:

Ֆեդերացիայում մարզվող փոքրիկներն ու պատանիները ցուցադրական մարտերով հանդես եկան: Վերջում բոլորով լուսանկարվեցին:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ