29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

«Միայն հարուստներից ու աղքատներից կազմված երկիրը չի կարող զարգանալ»

18337086_1365133220237493_1861574831_n

«Մինչ  աշխատել եմ ու շարունակելու եմ աշխատել  կրթության բնագավառում։ Ես դասավանդում եմ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում՝ ռուսաց լեզվի ամբիոնում։ Բանասիրական գիտությունների թեկնածու եմ․ բնականաբար, ինձ համար ամենամոտ ու հարազատ ոլորտը հենց կրթության ոլորտն է», –Henaran.am-ի հետ զրույցում նշեց նորընտիր պատգամավոր Լուիզա Սարգսյանը՝ «Ծառուկյան» դաշինքից։ 

Վերջինս շեշտեց՝ աշխատանքի բերումով՝ ամեն օր շփվում է երիտասարդների, ուսանողների հետ․ որդյունքում պարզ է դառնում, թե որոնք են նրանց հուզող հիմնական խնդիրները։ Երիտասարդները աշխատանք չեն կարողանում գտնել հայրենիքում, ուստի այստեղ հեռանկարներ չեն տեսնում։ 

«Լսարանում ու լսարանից դուրս ուսանողների հետ խոսում ենք ոչ միայն կրթական թեմաներից, այլև  մեր հայրենակիցներին  հուզող խնդիրներից:

Պետք է ասեմ, որ շատ ցավոտ հարց է  արտագաղթը ու հատկապես երիտասարդների արտագաղթը։ Լսարանում  հարյուր հոգուց ութսունը երազում է Հայաստանից դուրս գալու մասին։ Ես կուզենամ, որ մեր խմբակցության հետ միասին ակտիվ աշխատելով՝ կարողանանք գոնե  փոխել այս հարաբերակցությունը, որ այդքան շատ երիտասարդներ չցանկանան թողնել, հեռանալ իրենց երկրից։

Հայաստանում այսօր միջին խավ գոյություն չունի։ Ցավոք, այն մարդիկ ովքեր իրենց համարում են միջին խավի ներկայացուցիչ, բոլորովին այդպես չէ․ մեր երկրում առկա է շերտավորում։  Միայն հարուստներից ու աղքատներից կազմված երկիրը չի կարող զարգանալ», – եզրափակեց Լուիզա Սարգսյանը։

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ