25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Արդարադատության նոր նախարարի անունը հայտնի է. Հրապարակ

Օրեր շարունակ առաջիկա նշանակումները գաղտնի պահող Սերժ Սարգսյանն արդեն սկսել է բացել «քարտերը»: Ընդամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում՝ նրա անունը չկար ինքնաբացարկ հայտնածների ցանկում: Իսկ դա նշանակում է, որ արդարադատության նախարարի թափուր պաշտոն կունենանք: Իշխանական կուլիսներից տեղեկություններ էին սպրդում, որ արդարադատության նախարարի փնտրտուքներ են ընթանում: Հավանական թեկնածուների թվում շոշափվում էին Հրայր Թովմասյանի, Գևորգ Կոստանյանի, անգամ Հովհաննես Սահակյանի և Տիգրան Մուկուչյանի անունները:

Սակայն «Հրապարակ»-ը տեղեկացել է, որ Սերժ Սարգսյանը կանգ է առել նրա վրա, ում անունն այս օրերին ընդհանրապես չի շոշափվել՝ իրավաբանական գիտությունների թեկնածու, ՀՀ նախագահի իրավական հարցերով օգնական Հրայր Ղուկասյանի: Նա վճռաբեկ դատարանի նախկին դատավոր Հովհաննես Ղուկասյանի որդին է, քրեական իրավունքի մասնագետ, դոցենտ, մասնակցել է մի շարք օրենքների մշակմանը: Աշխատել է որպես փաստաբան, նաև դասավանդել է ԵՊՀ-ում, 2014-ին նախագահի ռեֆերենտ է նշանակվել, 2016-ին՝ օգնական։

Մանրամասները` թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ