28 Մարտի, Հինգշաբթի, 2024
KFC

Խաչիկյանին` երկամսյա կալանք

image_2813

Ոստիկանության քննչական գլխավոր վարչության հատկապես կարևորագույն գործերով քննության վարչությունից Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարան բերվեցին ՀՀ սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ , նույն ծառայության վճարումների ծառայության նախկին պետ Հովհաննես Գրիգորյանը և Կենսաթոշակային ապահովագրության առանձին ծրագրերի վարչության պետ Աշոտ Աբրահամյանը:

Ինչպես դատարանից հայտնեց ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, քննչական մարմինը դիմել է նշված դատարան, որպեսզի այս երեք անձանց նկատմամբ, որպես խափանման միջոց, դատարանն ընտրի երկամսյա կալանքը:
Գ. Շամշյանը հայտնում է, որ Վ. Խաչիկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրօր-ի 178 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի, 179 հոդվածի 3-րդ մասի 1-ին, 2-րդ կետերի և 314 հոդվածի հատկանիշներով:

Հովհանես Գրիգորյանին և Աշոտ Աբրահամյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրօր-ի 179 հոդվածի 3-րդ մասի 1-ին, 2-րդ կետերի և 314 հոդվածի հատկանիշներով:

Գ.Շամշյանը հայտնում է, որ քիչ առաջ դատավոր Էդիկ Ավետիսյանը, վերադառնալով խորհրդակցական սենյակից, բավարարեց քննչական մարմնի միջնորդությունը և որպես խափանման միջոց՝ երկամսյա կալանք կիրառեց Վ. Խաչիկյանի նկատմամբ, ում ոստիկանության աշխատակիցները դատարանի հետնամասից տեղափոխեցին:

Այս պահին նշված դատարանի երրորդ դահլիճում դատավոր էդիկ Ավտեիսյանը շարունակում է դռնփակ դատական նիստը, որտեղ քննարկվում է մյուս կասկածյալների նկատմամբ ևս որպես խափանման միջոց երկամսյա կալանք կիրառելու միջնորդությունը:

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ