25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Գագիկ Ծառուկյանը ոչ մի պայմանավորվածություն չի խախտել (տեսանյութ)

Քիչ առաջ մանդատները ստանալու եկան նաեւ «Ծառուկյան» դաշինքի ներկայացուցիչներ Միքայել Մելքումյանն ու Վահե Էնֆիաջյանը։ Միքայել Մելքումյանը, անդրադառնալով իրենց խմբակցությունում տեղի ունեցած վերջին իրադարձություններին, նա ասաց, որ արտառոց բան տեղի չի ունենում, ներկուսակցական խնդիրներ են, որոնք իրենց լուծումը կգտնեն։ 

Միքայել Մելքումյանը նշեց, որ ընդամենը խախտվել են քաղաքական պայմանավորվածությունները, եւ հենց այդ պատճառով էլ նման իրավիճակ է առաջացել։

Henaran.am-ի հարցին, թե արդյոք թեկնածուները չեն բերել այնքան ձայն, որքան նախօրոք որոշված էր, պատգամավորը պատասխանեց․

«Նաեւ այդ պայմանավորվածություններն են խախտվել»։

Միքայել Մելքումյանը նշեց նաեւ, որ Գագիկ Ծառուկյանը ոչ մի պայմանավորվածություն չի խախտել։ 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ