25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Ձեռնարկատիրական հմտությունները կնպաստեն փոքր ու միջին բիզնեսի զարգացմանը

Ամփոփվել են Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ/GIZ) իրականացրած  «Մասնավոր հատվածի զարգացում Հարավային Կովկասում»  ծրագրի արդյունքները և ազդարարվել «Մասնավոր հատվածի զարգացում և մասնագիտական կրթություն և ուսուցում Հարավային Կովկասում»  նոր եռամյա փուլի մեկնարկը:

Միջոցառմանը ներկա են եղել  ՀՀ ԿԳՆ նախնական /արհեստագործական/ և միջին մասնագիտական կրթության ոլորտի պատասխանատուները, միջազգային փորձագետներ, ՄԿՈՒ հաստատությունների տնօրեններ և գործատու կազմակերպությունների ներկայացուցիչներ: ՀՀ ԿԳՆ նախնական /արհեստագործական/ և միջին մասնագիտական կրթության վարչության պետ Արտակ Աղբալյանն իր ելույթում նշել է, որ ծրագրի  կարևոր ձեռքբերումներից  մեկը  Հայաստանի ՄԿՈՒ ոլորտում առաջին անգամ մշակված և հրատարակված «Ձեռնարկատիրական հմտություններ ՄԿՈՒ հաստատությունների համար»  ուսումնական ձեռնարկն է, որը  համահունչ է կրթության ոլորտում  ՀՀ կառավարության սահմանած առաջնահերթություններին. «Հայաստանի կառավարությունն առանձնակի կարևորում է կրթական ծրագրերում  ձեռնարկատիրական հմտությունների ներդնումը: GIZ-ի աջակցությամբ իրականացված այս ծրագիրը, որի շրջանակում մշակվել է տվյալ ձեռնարկն ու  վերապատրաստողների ուղեցույցը, ՄԿՈՒ համակարգի կարևոր նախաձեռնություններից է: ՄԿՈՒ համակարգը կատարում է  աշխատաշուկայի պահանջարկի սպասարկում: Քոլեջների և ուսումնարանների շրջանավարտները  հաճախ  դառնում են գործատուներ՝ հիմնելով սեփական փոքր բիզնեսը: Այս տեսանկյունից ձեռնարկատիրական հմտությունների զարգացումը ՄԿՈՒ ոլորտում կարող է նպաստել փոքր ու միջին բիզնեսի զարգացմանը, որը տնտեսության շարժիչ ուժն է»,- նշել է Արտակ Աղբալյանը՝ հավելելով, որ նախատեսվում է մշակել ձեռնարկատիրական կրթության նոր մոդուլներ` ըստ մասնագիտական առանձնահատկությունների: Նշվել է, որ մշակման փուլում է ՄԿՈՒ ՊՈԱԿ-ների ձեռնարկատիրական գործունեության իրականացման կարգը, որը կնպաստի հաստատությունների զարգացմանը:

«Մասնավոր հատվածի զարգացում և մասնագիտական կրթություն և ուսուցում Հարավային Կովկասում»  ծրագրի հայաստանյան թիմի ղեկավար Վիլհելմ Հուգոյի տեղեկացմամբ ծրագրի նոր փուլում թիրախային   են գինեգործության, զբոսաշրջության և ճշգրիտ ճարտարագիտության ևՏեղեկատվական տեխնոլոգիաների  ոլորտները.  «Ինչպես նախորդ երեք տարիների ընթացքում, մենքակտիվ գործունեություն ենք ծավալելու, որը կնպաստի ՄԿՈՒ համակարգի զարգացմանը, մասնավորապես տվյալ ոլորտներում աշխատաշուկայի պահանջներին համապատասխանմասնագիտական ուսուցման ծրագրերի մշակմանը»,- նշել է  Վ. Հուգոն:

Ներկայացնելով նախորդ փուլի գործնական արդյունքները՝ ծրագրի հայաստանյան թիմի ղեկավարը նշել է, որ Գերմանիայի կառավարությունն աջակցում է «կանաչ» և ընդգրկուն  զարգացմանը` առաջնայինթիրախներ դիտարկելով մարզերը:  Մասնավորապես  միջոցառումներ են իրականացվել Կոտայքի, Տավուշի, Վայոց Ձորի, Շիրակի, Սյունիքի, Գեղարքունիքի և Արմավիրի մարզերում:  Նշվել է, որ ծրագրի նոր փուլում ներառված մարզերի թիվը կընդլայնվի:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ