20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Միակն ու առանց այլընտրանքի. Ժամանակ

Իրականության մեջ ԲՀԿ-ն իշխանություն ձեւավորելու, ընդդիմություն լինելու, եւ առհասարակ` քաղաքական դաշ­տում ներկայություն ունենալու իրավունք չունի: Նման այլընտրանքի պարագայում ՀՀԿ մեծամասնության, գորշու­թյուններով ու միջակություն­ներով ձեւավորված մեծամաս­նության գոյությունն արդա­րացված է թվում: Գոնե այն պատճառով, որ այդ կիսաքաղաքական, կիսաօլիգարխիկ թիմում կան որոշակի խաղի կանոններ, քաղաքականություն հիշեցնող նորմեր եւ, որ ամենակարեւորն է` ինստիտուցիոնալ հիմք ու կանխատեսելիություն: Երիցս ճիշտ է, որ Հայաստանի իշխանություններն ու նրանց կազմա­կերպած ընտրություններն անորակ հն, որեւէ առնչության չունեն ժողովրդավարության հետ, սակայն դրանք լեգիտիմ են մեր հասարակության ու միջազգային հանրության համար: Ոչ այն պատճառով, որ չեն ուղեկցվում ընտրակաշառքով ու ճնշումներով, այլ պարզապես այն բանի հետեւանքով, որ ՀՀԿ-ն այլընտրանք չունի:

Դա շատ լավ հասկա­նում է տաս հազար դրամ վերցնող քաղաքացին ու վեր­ջինիս մեղադրելու իրավունք որեւէ մեկը չունի, հատկապես այն շրջանակից, որն իրեն ընդդիմություն եւ այլընտրանք է կոչում՛ կարծես Հանրապետականի անփոխարինելիությունն ամրապնդելու «առաքելությամբ»:

Նույնը վերաբերում է միջազ­գային հանրությանը, որը հայաստանյան խաղացողների ներկապնակում այդպես էլ չի կարողանում գտնել հուսալի ու վստահելի գործընկեր՝ չարյաց փոքրագուլնի սկզբունքով ապավինելով ՀՀԿ-ի պարտ­նյորությանը, այլընտրանքի բացակայության հիմքով հաշտվելով հայաստանյան հանրապետական իրականու­թյան նույնիսկ «ՍԱՍ»-անման կամ «լֆիկոտ» դրսետրումների հետ:

Կամ ո՞վ էր ընտրություն­ներում գաղափարական ձեռ­նոց նետում իշխանությանը, ՀՀԿ-ին: ՕՐՕ՞-ն, որը քաղա­քական դիվերսանտների ան­հաջող հավաքածու էր քաղա­քական լուծումներից ու տրա­մաբանությունից դուրս: Գուցե ժամանա՞կն է, որ իրերը կո­չենք իրենց անունով, հասկա­նանք մեր դժբախտություննե­րի պատճառը, խոստովա­նենք, որ նույն ՕՐՕ-ն ընդամե­նը «Ծռության» քաղաքական պատվիրակն էր, բարձրաձայնենք, որ, ասենք Երանոսյան Լյովային մեկ այլ զոռբայով` Սամվել Բաբայանով փոխա­րինելով, նոր որակի պետու­թյուն չենք ստեղծում’ եղածն ենք կորցնում: «Սասնա ծռերի» քաղաքական հայելին ինչպես կարող է այլընտրանք լինել որեւէ իշխանության, ահաբեկ­չությունն ինչպե՞ս կարող է այ­լընտրանք լինել թեկուզ անարդյունավետ կառավարմանը: 

Մանրամասներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ