29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

Հաղթողների անունները կհրապարակվեն հոկտեմբերի 5-ին

image_26520

“Ուսուցչի օրվան” ընդառաջ ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունում այսօր տեղի է ունեցել “Տարվա լավագույն ուսուցիչ”, “Տարվա լավագույն տնօրեն” եւ “Տարվա լավագույն դաստիարակ” ամենամյա մրցույթների հանրապետական ամփոփիչ փուլը:

Մրցույթն անցկացրել են  ՀՀ կրթության և գիտության  նախարարի հրամանով ստեղծված մասնագիտական երեք հանձնաժողովները: Մրցույթի եզրափակիչ փուլին  այս տարի մասնակցել են  40 մանկավարժներ` ՀՀ բոլոր մարզերից և  մայրաքաղաք Երևանից: Հանրապետական փուլի մասնակիցների ընտրությունը կատարվել է մարզային փուլի արդյունքներով: Յուրաքանչյուր  մարզից և Երևանից ընտրվել են լավագույն տնօրենը,ուսուցիչն ու դաստիարակը: Ավագ դպրոցների համար նույն մրցույթի առաջին փուլը կազմակերպվել է ԿԳՆ-ի կողմից: 

Ըստ ավանդույթի` հաղթողների անունները կհրապարակվեն “Ուսուցչի օրը”` հոկտեմբերի 5-ին նախատեսվող տոնական միջոցառման ժամանակ: “Տարվա լավագույն ուսուցչի” եւ “Տարվա լավագույն դաստիարակի” գլխավոր մրցանակը կհանձնի ՀՀ վարչապետը, իսկ տնօրենը կպարգևատրվի ՀՀ ԿԳ նախարարի կողմից:

Եզրափակիչ փուլի բոլոր մասնակիցների համար նախատեսված են պարգևներ և խրախուսանքներ:
“Տարվա լավագույն ուսուցիչ” մրցույթն  այս տարի կազմակերպվում է 13-րդ անգամ:  Սահմանվել են հետևյալ անվանակարգերը` 

•”Նվիրում երեխաներին”,
•”Ավանդույթները և նորարարությունը մանկավարժության մեջ”,
•”Ազգային ավանդույթները պահպանելու և փոխանցելու համար”:

“Տարվա լավագույն տնօրեն”  մրցույթում սահմանվել են հետևյալ անվանակարգերը` 
•”Ուսումնադաստիարակչական աշխատանքները լավագույնս կազմակերպելու համար”,
•”Հայրենասիրական և գեղագիտական դաստիարակության լավագույն փորձի համար”,
•”Ուսուցման նորագույն մեթոդների ներդրման լավագույն փորձի համար”,

“Տարվա լավագույն դաստիարակ” մրցույթում սահմանվել են հետևյալ անվանակարգեր`
•”Սիրտս նվիրում եմ երեխաներին”,
•”Երեխաների կյանքը հետաքրքիր անակնկալներով հարստացնելու համար”,
•”Բնության կրտսեր բարեկամ դաստիարակելու համար”:

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ