25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Շիրազը երկու երեխա ունի. մանրամասներ ականի վրա պայթած զինծառայողի մասին

«Շիրազը երկու երեխա ունի, ուսանողներ են արդեն` տղա և աղջիկ: Ընտանիքի միակ կերակրողն է: Ամբողջ գյուղով ցավ ենք ապրում, քանի որ մարդը անդամահատվում է, հենց հիմա վիրահատում են…»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Տավուշի մարզի Չորթան համայնքի ղեկավար Վարուժան Բաղմանյանը:

Բաղմանյանը նշեց, որ չորաթանցիները ոչ մի բանից չեն վախենում և միշտ ուժեղ են:

«Ոչ մի բան չի ընկճի մեզ: Սա էլ մեզ համար ցավալի , բայց նաև էլ ավելի հզորացնող դեպք էր: Մենք բոլորս Շիրազի կողքին ենք»,-հավելեց գյուղապետը:

Արդեն հայտնել ենք, որ այսօր` մայիսի 4-ին դժբախտ դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում: Չորաթան գյուղի բնակիչ, զինծառայող Շիրազ Սահակյանը պայթել է ականի վրա:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ