24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Պիտի հստակ պարզվի. ՌԴ դեսպանը` ռուս զինծառայողի սպանությունից

«Ես հակված չեմ ինչ-որ ենթադրություններ անել, այդ հարցով պետք է պատկան մարմիններն ու նախաքննությունը զբաղվեն, նախաքննությունն ամեն ինչ կպարզի»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Հայաստանի հանրապետությունում ՌԴ դեսպան Իվան Վոլինկինն` անդրադառնալով Հայաստանում տեղակայված Ռուսաստանի ԶՈւ 102-րդ ռազմաբազային զինծառայողի սպանությանը:

Դեսպանը նշեց, որ պատճառների կամ ենթատեքստերի մասին ինքը չի կարող խոսել, քանի որ պատճառներն էլ նախաքննությունը կպարզի: «Պիտի հստակ պարզվի, թե  ինչպես է դա տեղի ունեցել: Ես ինքս ենթադրություններ չեմ ցանկանա անել հիմա»,-հավելեց Իվան Վոլինկինը:

Հիշեցնենք, որ ապրիլի 22-ին Գյումրիի Բուլվարային փողոցում հայտնաբերվել է Հայաստանում տեղակայված Ռուսաստանի ԶՈւ 102-րդ ռազմաբազային զինծառայող 1996թ․ ծնված Դմիտրի Սերգեյի Յալպաևի դիակը՝ պարանոցի շրջանում սուր կտրող ծակող գործիքից ստացած վնասվածքով։ Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ` 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։ Ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Էդգար Ջանոյանը հայտնել է, որ դեպքից կարճ ժամանակ անց ռուս զինծառայողի ենթադրյալ սպանության գործով  կասկածյալ 20-ամյա Ջ.Ա.-ն հայտնաբերվել է և բերման ենթարկվել ոստիկանություն:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ