20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Վրաստանը դեղ կնվիրր Հայաստանյանում ապրող «Հեպատիտ C»-ով տառապող հիվանդներին

Վրաստանի աշխատանքի, առողջապահության և սոցիալական հարցերի նախարարության կողմից Հայաստանի Հանրապետությանը կնվիրաբերվի «Սովալդի» (Sofosbuvir tablets of 400 mg N28) դեղը: Այդ մասին որոշման նախագիծը հաստատվեց կառավարության նիստում:

«Նախագծի նպատակն է սահմանել Վրաստանի աշխատանքի, առողջապահության և սոցիալական հարցերի նախարարության կողմից հեպատիտ Ց հիվանդությամբ տառապող անձանց բուժման համար նախատեսված «Սովալդի» (Sofosbuvir tablets of 400 mg N28) դեղը ՀՀ առողջապահության նախարարությանը նվիրաբերելու համար»,-նշեց ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը:

Նոր սերնդի դեղամիջոցով ակնկալվում է ՀՀ-ում հեպատիտ Ց-ով հիվանդների բուժման արդյունավետության բարձրացում:
«Խոսքը 3000 տուփի մասին է, որը բավարար է 1000 հիվանդ բուժելու համար»,-հայտնեց  նախարարը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ