29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

ՀՀ ԱԺ նախագահը ցավակցել է Ալի Լարիջանիին

photo.php1

 

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը ցավակցական հեռագիր է հղել Իրանի Իսլամական Հանրապետության Մեջլիսի նախագահ Ալի Արդեշիր Լարիջանիին:

ԱԺ նախագահի ցավակցական հեռագրում մասնավորապես ասվում է.

«Հարգելի՛ գործընկեր, խոր կսկիծով տեղեկացա Իրանի Իսլամական Հանրապետության հյուսիս-արեւմուտքում գտնվող Գոլեստան նահանգում ածխի հանքահորում որոտացած պայթյունի մասին, որը բազմաթիվ զոհերի պատճառ է դարձել:

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ անձամբ իմ անունից մեր խորին ցավակցությունն ու զորակցությունն ենք հայտնում Ձեզ եւ Իրանի բարեկամ ժողովրդին՝ զոհվածների ընտանիքներին ու մերձավորներին մաղթելով տոկունություն, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում»:

 

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ