20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Ես այստեղ եմ, հենց քո կողքը` Սիրով քո Հիսուս

Մի արհամարհիր Իմ նվերը քեզ, Մեծ գնով գնվեցիր, մեղքի ծառա մի եղիր: Ապրիր հպարտ քայլելով, քանզի Իմ թանկագին զավակն ես, որքան էլ մարդիկ արհամարհեն, հայհոյեն և ծիծաղեն քեզ վրա, թեկուզ մուրացիկ լինես այս կյանքում , գլուխդ վեր բարձրացրու և աղաղակիր Ինձ, Ես կհասնեմ քեզ օգնության, մի երկմտիր, այլ միայն հավատա և կտեսնես հրաշքը քո կյանքում, ու միշտ հիշիր այս կյանքում ամեն բան ժամանակավոր է, ու այդ ամենը փորձությունն են քո հավատքը առավել զորացնելու համար, Ես ամեն բան արեցի քո փրկության համար, իսկ քեզ մնում է հավատալ Ինձ և ընդունել Ինձ որպես քո անձնական Տեր ու Փրկիչ, մի հուսահատվիր երբեք այս կյանքում ոչ մի բանից, հիշիր Ես այստեղ եմ, հենց քո կողքը և սպասում եմ քո ձայնին, երբ Ինձ կկանչես և Ինձ ներս կհրավիրես քո կյանք, և Ես մեծ ուրախությամբ կայցելեմ քեզ ու քո սրտին ու կյանքին ուրախություն և փրկություն կպարգևեմ….Սպասում եմ քո պատասխանին` Սիրով քո Հիսուս…. Ես ուրախությամբ սպասում եմ այսօր մեր հանդիպմանը.. Ամեն

Նարեկ աղոթքների խմբի հանրագրից

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ