24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ի՞նչ վիճակում են ապրիլյան պատերազմի հաշմանդամ դարձած հերոսները/տեսանյութ/

Պետությունը ձգձգում է 2016-ի ապրիլյան պատերազմի ժամանակ վիրավորների արտասահմանում վերականգնողական բուժման հարցի լուծումը:

Այս մասին այսօր՝ մայիսի 3-ին «Հենարան» մամուլի ակումբում հրավիրված մամուլի ասուլիսի  ժամանակ հայտնեցին վիրավորներ Հայկ Սեխլիյանը եւ Դանիել Դավթյանը:

Հայկ Սեխլիյանի խոսքով, որը Թալիշում վիրավորվել էր ողնաշարի շրջանում, Հայաստանում շատ լավ բժիշկներ կան, եւ ինքը նրանց շնորհակալ է օգնության համար, սակայն այստեղ չկա այն սարքավորումը, որն անհրաժեշտ է իր վերականգնման համար: 

Դանիել Դավթյանը  գլխի բեկորային վնասվածք է ստացել, որի հետեւանքով նրա ձախ կողմը մասնակի կաթվածահարված է: Նա բուժում է ստացել հոսպիտալում, հետո՝ Կարմիր խաչի վերականգնողական կենտրոնում, իսկ հիմա՝ Միքայելյանի անվան ինստիտուտում, որտեղ եւ մնում է բուժման ընթացքում: Դանիելն առայժմ ապագայի ծրագրեր չի կառուցում՝ նա եւս մեկ վիրահատության պետք է ենթարկվի, եւ հայտնի չէ, թե դա որքան կտևի:

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ