24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Այսօր Մամուլի ազատության համաշխարհային օրն է

Մայիսի 3-ին աշխարհի բազմաթիվ երկրներում նշվում է Մամուլի ազատության միջազգային օրը։

Այն առաջին անգամ նշվել է 1994 թ. մայիսի 3-ին: 1993 թվականի դեկտեմբերի 20-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան հատուկ բանաձևով մայիսի 3-ը հռչակել է Մամուլի ազատության միջազգային օր: Մայիսի 3-ն այն օրն է, երբ աֆրիկյան Նամիբիայի մայրաքաղաք Վինդհուկում աֆրիկյան երկրների ազատ մամուլի ներկայացուցիչներն ընդունել են Վինդհուկյան հռչակագիրը, որով կոչ է արվում կառավարություններին՝ ապահովել մամուլի ազատությունն ու նրա ժողովրդավարական բնույթը: Հռչակագրում ընդգծվում էր, որ ազատ և անկախ մամուլը յուրաքանչյուր ժողովրդավար հասարակության կարևորագույն մասն է համարվում:

Նշենք, որ Freedom House-ը ամեն տարի հրապարակում է աշխարհում ԶԼՄ-ների ազատության վերաբերյալ զեկույցներ։ Օրերս հրապարակված զեկույցի համաձայն՝  Հայաստանը զբաղեցնում է 137-րդ տեղը եւ դասվում է«ոչ ազատ» մամուլ ունեցող երկրների շարքին։

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ