25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Մենակ բախտ չունեցող, նեղված մարդը կարող է գրել. Արա Աբրահամյանին փորձել են նեղացնել (տեսանյութ)

Համաշխարհային հայկական կոնգրեսի եւ ՌԴ հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը գոհ է վարչապետ Կարեն Կարապետյանի կառավարումից: Այսօր լրագրողների հետ զրույցում նա ասաց, որ իր կողմից ամեն ինչ կանի օգնելու վարչապետին։ «Որպեսզի գան Հայաստան, ներդրումներ անեն, պիտի մենք բոլորս աշխատենք: Ես բիզնեսմեն եմ, որևէ երկրում ներդրում անելուց առաջ նայում եմ, թե ինչ պայմաններ կան»,-նկատեց նա ու հավելեց, որ ներդրում անելու համար եղած պայմանները բավարար չեն: «Ներդրումներ լինելու համար հանգամանքներ են պետք»:

Իր քաղաքականությամբ չզբաղվելու վերաբերյալ նա նշեց, որ առողջական խնդիրներ ուներ, նաև շնորհակալ է բժիշկներին իրեն օգնելու համար: «Ես միշտ երկրի հետ եմ, մտահոգում է երկրի վիճակը: Ես իմ պառկած տեղն էլ չեմ կարող անտարբեր լինել: Եթե մի հարցով կարող եմ օգտակար լինել, փորձում եմ օգնություն ցույց տալ»,-նշեց նա: 

Ըստ նրա՝ իշխանությունը պիտի ապահովի սոցիալ-տնտեսական նվազագույն կարիքները, որ ունի ժողովուրդը:

Արա Աբրահամյանը շեշտեց, թե իր հեղինակությանն ավելի շատ վնասու են հայաստանցի թղթակիցները՝ անհասկանալի բաներ գրելով, քան թե ադրբեջանական լրատվամիջոցները: 

https://www.youtube.com/watch?v=rBYSNP-0BeM&feature=youtu.be

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ