25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Առաջին անգամ է խոչընդոտվել թուրքական լոլիկի ներմուծումը.ֆերմեր

«Կառավարությունն՝ ի դեմս վարչապետ Կարեն Կարապետյանի, ամեն ինչ արեց, որ Թուրքիայից Հայաստան լոլիկ չներկրվի: Այսօր տեղական արտադրողը կարողանում է իր արտադրանքն իրացնել»,-այսօր՝ մայիսի 1-ին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասել է  ֆերմեր Վարուժան Խոդեդանյանը:

Ֆերմերի խոսքով՝ վերջին 15 տարվա ընթացքում առաջին անգամն է, որ խոչընդոտվել է  թուրքական լոլիկի ներմուծումը Հայաստան:

 «95 տոկոսը տեղական լոլիկ ու վարունգ է հիմա շոկայում: Տեղական ջերմոցները 100 տոկսով աշխատում են: Թուրքական լոլիկի ներկրումները դադարեցնելուց հետո մենք կարողանում ենք մեր ապրանքն ինքնարժեքից՝ 100-150 դրամից ավել վաճառել»,- հայտնել է  Վարուժան Խոդեդանյանը:

Ֆերմերի խոսքով՝  իրացման խնդիրը մնում է չլուծված. «Մտել ենք ԵԱՏՄ ու առաջ չենք գնում, էլ Գյուղնախարարություն պահելու իմաստը ո՞րն է: Եթե Գյուղնախարարությունը մեր կողքին չէ, ուրեմն՝ կարող են էդ նախարարությունը փակել և տեղը կոմիտե բացել»:

 Ֆերմեր Արմեն Սիմոնյանն էլ նշում է, որ հայկական լոլիկներում օգտակար նյութերը երկու անգամ ավելին են թուրքականից:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ