25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

«Փոստանջյանին ժողովուրդը վստահում է»

«Երևանի ավագանու ընտրությունների մասին խոսելով՝ կարող ենք ասել՝  կունենանք  այնպիսի ընտրություններ, ինչպիսին ԱԺ ընտրությունները եղան: Ո՛չ նախագահ է փոխվել,  ո՛չ էլ դերակատարներն են փոխվել, ուստի այս ընտրությունները առանձնապես չեն տարբերվի նախրոդից», – Henaran.am-ի հետ զրույցում այսպիսի տեսակետ հայտնեց «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանը:

Վերջինս շեշտեց՝ ընտրությունների մասնակցելիս յուրաքանչյուր քաղաքական ուժ ծրագիր է ներկայացնում, բայց դա մնում է թղթի վրա. փորձն է դա ցույց տվել:

«Այդ ծրագրերը ձևական գրում են:  Նախորդ ընտրությունների ընթացքում ՀՀԿ-ի  կողմից ներկայացված ծրագրերի  գոնե տասը տոկոսը կյանքի կոչվե՞լ է: Ես կարծում եմ՝  փոփոխություն կլինի՞ քաղաքում, եթե Փոստանջյանը հաղթի: Բայց պետք է նշեմ՝  ես  չեմ տեսնում ճիշտ քարոզարշավի ֆորմատ, որն ընտրվել է Փոստանջյանի կողմից:  Փոստանջյանին, իհարկե, ժողովուրդը վստահում է, բայց ինձ համար Զարուհու արած ամեն քայլ ընդունելի կամ ընկալելի չէ. որոշ մոտեցումներ ինձ համար ընդունելի չեն: Զարուհին ընդդիմադիր է, ես դրանում կասկած չունեմ», – մշեց Սոս Գիմիշյանը՝ շեշտելով՝ ընտրությունների գնալու դեպքում իր վստահության քվեն կտա հենց Զարուհի Փոստանջյանին: 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ