25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Բրենդային հագուստ, թե պատենդ…որը կա Հայաստանում, և որից են օգտվում հայերը

«Հայաստանում նորաձևության շուկան շատ է փոխվել վերջին տարիներին»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց նորաձևության բլոգեր Մարիաննա Քաբաբյանը` պատասխանելով հարցին, թե արդյոք Հայաստանում կան նորաձևության տների հագուստներ, թե դրանց փոխարինում են կեղծ հագուստները /պատենդ/:

«Անուններ չտամ, բայց Հայաստանում հիմա կան այնպիսի հանրախանութներ, որտեղ Եվրոպայում տարածված բոլոր բրենդները կան»,-նշեց Քաբաբյանը:

Նա հայտնեց, որ կան այնպիսի նորաձևության տների հագուստներ, որոնք նման են բրենդային հագուստներին և կարող են փոխարինել նրանց: «Որպեսզի այն մարդը, որ չի կարող իրեն թույլ տալ լյուքս դասի տրենդներ գնել, նորաձևության  տներին ստեղծած մոդելներին շատ մոտ հագուստ, ավելի էժան գներով կարողանում է գնել դրանք: Այլ խնդիր է, որ այստեղ սոցիալական վիճակն այնպիսին է, որ միջին արժեքների հագուստից չեն կարողանում օգտվել, բայց  ցանկության դեպքում  յուրաքաչյուրը կարող է  օգտվել դրանցից»:

Նորաձևության բլոգերը նաև ասաց, որ չի կարելի ասել, թե բարձր գնով հագուստ հայերն ընդհանրապես չեն գնում, քանի որ հանրախանութների մոտ միշտ էլ հերթեր նկատվում են:

 
KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ