24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Սեբաստիան Քուրցը առաջարկել է դադարեցնել Թուրքիայի եվրաինտեգրման բանակցությունները

Ապրիլի 28-ին Եվրամիության (ԵՄ)  արտգործնախարարները ոչ պաշտոնական հանդիպում կունենան ԵՄ նախագահող երկիր Մալթայի մայրաքաղաք Վալետայում: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Hürriyet» թերթի կայքը:

Հանդիպման օրակարգում կլինի ապրիլի 16-ին Թուրքիայում կայացած սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի արդյունքների հնարավոր ազդեցությունը այս երկրի եվրաինտեգրման գորընթացի վրա: Քննարկման կդրվեն նաև 2016թ. հուլիսի 15-ին տեղի ունեցած հեղաշրջման փորձից հետո Թուրքիայում հայտարարված արտակարգ դրության սսահմաններում կառավարության կողմից ձեռնարկված միջոցառումներն ու սահմանափակումները: ԵՄ ԱԳ նախարարների նիստին կմասնակցի նաև Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն:

Հանդիպումից առաջ Ավստրիայի ԱԳ նախարար Սեբաստիան Քուրցը տեսակետ է հայտնել, որ անհրաժեշտ է դադարեցնել Թուրքիայի հետ ԵՄ անդամակցության բանակցությունները՝ դրա փոխարեն կնքելով «հարևանության պայմանագիր»: Քուրցը նշել է, որ Թուրքիայի հետ հարաբերությունները պետք է շարունակել, սակայն ոչ Եվրամիության կազմում ընդգրկելու ճանապարհով: Միևնույն ժամանակ, ըստ ավստրիացի նախարարի, անհրաժեշտ է որոշակի սկզբունքներ սահմանել այդ երկրի հետ համագործակցության համար:
Հիշեցնենք, որ ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Յոհաննես Հահնը ավելի վաղ հայտարարել էր, որ սահմանադրական փոփոխությունների փաթեթի հաստատումից հետո ավելի նպատակահարմար է աշխատել Թուրքիայի հետ հարաբերությունների նոր ձևաչափ մշակելու ուղղությամբ: ԵՄ անդամ մի շարք երկրներ հանդես են գալիս Թուրքիայի հետ ԵՄ անդամակցության բանակցությունների դադարեցման կոչերով, մինչդեռ մյուս անդամ երկրներն էլ մտավախություն ունեն, որ նման դեպքում Անկարան էլ ավելի կհեռանա օրենքներն  ու մարդու իրավունքները հարգելուց:
 

Աղբյուր`    Ermenihaber.am
 
 
KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ