24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ուզու՞մ ես սովորել սիրել Աստծուն

«ԱՍՏԾՈ ՀԱՆԴԵՊ ՍԵՐԸ ՍՈՒՐԲ ՀՈԳՈՒ ՄԵԾԱԳՈՒՅՆ ՊԱՐԳԵՎՆ Է»

Սիրիր Աստծուն այնպես, ինչպես Նա է պատգամել սիրել Իրեն և ոչ թե այնպես, ինչպես մտածում են Նրան սիրել ինքնահմայված երազողները։․․․

Ուզու՞մ ես սովորել սիրել Աստծուն, հեռու մնա ամեն մի գործից, խոսքից, մտքից, զգացումից, որոնք արգելված են Ավետարանով։

«Հիրավի, սիրեցի քո պատվիրանները ոսկուց ու տպազիոնից ավելի։ Քո բոլոր պատվիրաններն ինձ հաջողություն բերին, քանզի ատեցի ճանապարհը չարիքի» (Սաղմ․ 118:127-128)»։ Այսպիսի վարվելաձևն անհրաժեշտ է Աստծո հանդեպ հավատարմությունը պահելու համար։ Հավատարմությունը սիրո պարտադիր պայմանն է, առանց այս պայմանի, սերը խզվում է։

Չարից մշտապես խուսափելով և իրագործելով Ավետարանական առաքինությունները, ինչում կայանում է Ավետարանական ամբողջ բարոյագիտությունը, հասնում ենք Աստծո սիրուն։ Հենց այդ նույն միջոցով էլ մնում ենք առ Աստված սիրո մեջ․ «Եթե Իմ պատվիրանները պահեք, կմնաք Իմ սիրո մեջ»,- ասում է Փրկիչը (Հովհ․15:10):․․․

Աստծո հանդեպ սերն ամբողջովին հոգևոր է․ «Հոգուց ծնվածը հոգի է, իսկ մարմնից ծնվածը՝ մարմին» (Հովհ․3:6): Մարմնավոր սերը, որ մարմնի և արյան ծնունդ է, ունի մարմնավոր, ապականացու հատկություններ։ Այն անկայուն է, փոփոխական, նրա կրակն ամբողջովին կախման մեջ է մարմնից։ Սուրբ Գրքից լսելով, որ մեր Աստվածը կրակ է, որ սերը կրակ է․ և քո մեջ զգալով մարմնավոր սիրո կրակը, մի կարծիր, որ այդ կրակները նույնաբնույթ են։

Ոչ, այդ կրակները թշնամի են միմյանց և մեկը մյուսով մարվում են (Հ․ Սանդուխք, Խոսք 3:15)։ «Ծառայենք Աստծուն՝ իրեն հաճելի ձևով՝ ահով ու դողով, քանզի մեր Աստվածը լափող կրակ է» (Եբր․12:28-29, Երկրորդ Օրենք 4:24)։

Բնական սերը, ընկած սերը բորբոքում է մարդու արյունը, գրգռում նյարդերը, արթնացնում երազկոտությունը, իսկ սուրբ սերը զովացնում է արյունը, հանգստացնում է թե հոգին, թե մարմինը ․․․

Հստակ իմացիր, որ Աստծո հանդեպ սերը Սուրբ Հոգու մեծագույն պարգևն է, իսկ մարդը միայն կարող է խոնարհությամբ և մաքրագործությամբ իրեն նախապատրաստել այդ մեծագույն պարգևի ընդունմանը, որով փոխվում են, մաքրվում, առողջանում, սրբանում և միտքը, և սիրտը և մարմինը։

Ապարդյուն է աշխատանքը, անպտղաբեր և վնասակար է այն, երբ մենք վաղաժամ ենք փորձում մեզանում հայտնաբերել մեծագույն հոգևոր պարգևներ։ Դրանք իրենց ժամանակին պարգևում է գթասիրտն Աստված՝ Ավետարանական պատվիրանները մշտական, համբերատար, խոնարհ կատարողներին։

ԻԳՆԱՏԻՈՍ ԵՊԻՍԿՈՊՈՍ ԲՐՅԱՆՉԱՆԻՆՈՎ
Ռուսական Եկեղեցու սրբերից (1807-1867)
«Մոլորության մասին« գրքից

Տեր Հովսեփ քահանա Հակոբյանի հանրագրից

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ