19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Միջադեպի մասնակից փաստաբանների նկատմամբ հարուցվել է կարգապահական տույժ

Հաշվի առնելով զանգվածային լրատվամիջոցների հրապարակումները, 2017թ. ապրիլի 28-ին փաստաբանների պալատի նախագահը կարգապահական վարույթ է հարուցել 2017թ. ապրիլի 27-ի միջադեպի մասնակից փաստաբաններ՝ Սիմոն Բաբայանի, Վրեժ Խաչիկյանի, Արսեն Հարությունյանի, Գևորգ Մկրտչյանի, Տիգրան Աթանեսյանի և Արմեն Սողոմոնյանինկատմամբ՝ Փաստաբանի վարքագծի կանոնագրքի 2.2.2, 2.2.3,  5.1.2 և 5.2.1 ենթակետերիխախտման հատկանիշներով:

 Փաստաբանի վարքագծի կանոնագրքի համաձայն՝

 2.2.2 ենթակետ փաստաբանը չպետք է կատարի այնպիսի գործողություններ, որոնք կարող ենկասկածի տակ դնել նրա հեղինակությունը, ազնվությունը և անձեռնմխելիությունը(հակառակորդ կողմի առաջարկների հանդեպ մատչելիություն):

 2.2.3 ենթակետ մասնագիտական, հասարակական, հրապարակախոսական և այլբնագավառներում իր գործունեությամբ փաստաբանը պետք է նպաստի փաստաբանիմասնագիտության բովանդակության և հասարակական կոչման նկատմամբ հարգանքիձևավորմանն ու ամրապնդմանը:

 5.1.2 ենթակետ փաստաբանը պարտավոր է մյուս բոլոր փաստաբաններին ընդունել որպեսմասնագիտական աշխատակիցներ և անկեղծ ու քաղաքավարի վերաբերմունք ցուցաբերել նրանցհանդեպ։

 5.2.1 (1) ենթակետ փաստաբանը չպետք է` թույլ տա այլ փաստաբանի նկատմամբարժանապատվությունը և փաստաբանի համբավն արատավորող գործողություններ ուարտահայտություններ:

 Ըստ սահմանված կարգի՝

–         կարգապահական գործը հանձնվելու է փաստաբանների ընդհանուր ժողովի կողմից ընտրված գործը նախապատրաստողին՝ եզրակացություն կազմելու և խորհրդի ներկայացնելու համար.

–         նախապատրաստողի եզրակացությունը ներկայացնելուց հետո, կարգապահական գործը հանձնվելու է ՀՀ փաստաբանների պալատի՝ 12 անդամից կազմված խորհրդին, որի իրավասության մեջ է մտնում կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի քննարկումը.

–         ՀՀ փաստաբանների պալատի նախագահը չի մասնակցում կարգապահական գործերով խորհրդի նիստերին:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ