25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

«Փոստանջյանը հետաքրքիր երանգ է տալիս ընտրություններին»

«Ես կարծում եմ՝ այս  քարոզարշավը համեմատաբար ավելի լավ է ընթանում՝ նախորդի հետ համեմատած: Փոստանջյանը հետաքրքիր երանգ է տալիս ընտրություններին, նախ՝ որպես կին, ապա նաև իր անփորձ լինելով: Ամեն դեպքում, իր համարձակությունը հերաքրքիր երանգ ունի: Իսկ ընտրությունները Երևանում  կլինեն այնպես, ինչպես Մինսկում, Մոսկվայում, Աստանայում…. ինչպես Եվրասիական միությունում ընդունված է, – Henaran.am-ի հետ զարույցում այսպիսի տեսակետ հայտնեց ԳԽ նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը:

Վերջինս շեշտեց՝   ընտրությունների արդյունքում կհաղթի նա, ում կսատարի իշխող քաղաքական  ուժը:

«Ավելին ասեմ. ոչ միայն կսատարի, այլև կնշանակի: Այստեղ ընտրություններ չեն լինում, միայն քվեարկություն է լինում: Ընտրությունները լինում են ժողովրդավար երկրներում, իսկ ՀՀ-ն ժողովրդավարական երկիր չէ», – եզրափակեց Ազատ Արշակյանը: 
 
 
KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ