20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Ի՞նչ է՝ ես ներշնչել եմ, որ Տիգրան Աթանեսյանը հայհոյի Սիմոն Բաբայանին. Արա Զոհրաբյան

«Մենք դատապարտում ենք ցանկացած ոտնձգություն, դրանք անթույլատրելի են մեզ մոտ։ Մեղավորները կենթարկվեն համապատասխան պատասխանատվության: Ցավալի միջադեպ է տեղի ունեցել, բայց մարդու արժանապատվությունը անքակտելի իրավունք է թե՛ Սահմանադրությամբ, թե՛ միջազգային պայմանագրերով»,-այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանն` անդրադառնալով երեկ փաստաբաններ Տիգրան Աթանեսյանի ու Արմեն Սողոմոնյանի հետ տեղի ունեցած միջադեպին։

Արա Զոհրաբյանն ասաց, որ անձամբ մամուլում կարդացել է, թե սեռական բնույթի ինչ հայհոյանքներ է հղել Տիգրան Աթանեսյանը սոցիալական ցանցում՝ Սիմոն Բաբայանի հասցեին։

«Ես անձամբ կարծում եմ, որ սեռական բնույթի հայհոյանքների համար պետք է քրեական պատիժ սահմանել»,-շեշտեց նա։

Հիշեցնենք, որ փաստաբանները ծեծի էին ենթարկվել իրենց իսկ գրասենյակում, և սա կապում էին Արա Զոհրաբյանի հետ: Իսկ վերջինս էլ լրագրողներին փոխանցեց, որ ինքն ընդհանրապես կապ չունի այդ միջադեպի հետ: « Ի՞նչ է՝ ես ներշնչել եմ, որ Տիգրան Աթանեսյանը հայհոյի Սիմոն Բաբայանին, ներշնչել եմ, որ Սիմոն Բաբյանը գնա, պարզի՝ ինչու է հայհոյել»,-հայտարարեց նա:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ