29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

Թիրախը ՀՀԿ-ն է /տեսանյութ/

«Երկիր ծիրանի» կուսակցության ծրագիրը  իրատեսական է, քանի որ այն մշակվել է քաղաքի խնդիրների քաջածանոթ մարդկանց կողմից: Այսօր այս մասին լրագրողների հետ հանդիպմ,ան ընթացքուըմ  ասաց «Երկիր ծիրանի» կուսակցությունից ավագանու թեկնածու Սոնա Աղեկյանը:
«Մենք գալիս ենք ազատագրելու մայրաքաղաքը կոռուպցիայից և աղբից՝ ուղիղ և փոխաբերական իմաստով: Քաջատեղյակ ենք քաղաքի խնդիրներին և բյուջեին, իսկ մեր կուսակցության առաջնորդ Զարուհի Փոստանջյանը բազմիցս ապացուցել է, որ ունակ է պայքարել ապօրինությունների ու անարդարությունների դեմ: Մենք անելու ենք ամեն բան, որպեսզի ապրենք հարմարավետ Երևանում»,- շեշտեց բանախոսը՝ շեշտելով՝ «Երկիր ծիրանին» այս ընտրություններում որևէ ուժի իրեն մրցակից չի տեսնում. միակ թիրախը ՀՀԿ-ն է:

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ