19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Կոնյակի փառատոնի գաղափարի հեղինակ Վրույր Փենեսյանը այն կիրականացնի հոկտեմբերին

BPA ընկերության նախագահ Վրույր Փենեսյանը  2016 թվականին իր կողմից  կազմակերպված Welcome to Armenia համաժողովի ժամանակ առաջին անգամ հայտարարեց իր գաղափարի մասին, որ 2017 թվականին ծրագրում է իրականացնել Հայաստանում առաջին անգամ  կոնյակի փառատոն: Կոնյակի փառատոն կազմակերպելու միտքը առաջացել էր այն բանից հետո, երբ ուսումնասիրություններից պարզ էր դարձել, որ 2017թ. լրանում է հայկական կոնյակագործության 130-ամյակը, և նախկինում երբևէ չէր կազմակերպվել փառատոն, որը լավ առիթ է՝ նշելու և ներկայացնելու հայկական կոնյակագործության ավանդույթները և հայաստանցիներին,  և զբոսաշրջիկներին:

Հաշվի առնելով այն փաստը, որ կոնյակի փառատոն Հայաստանում նախկինում  չէր կազմակերպվել, և որպեսզի կոնյակի փառատոն կազմակերպելու գաղափարը ավելի պաշտոնական բնույթ ստանա, որոշվեց կազմակերպել զբոսաշրջության թեմայով Welcome to Armenia համաժողով և պաշտոնապես ներկայացվեց համաժողովի ժամանակ, որին մասնակցեցին 200-ից ավել զբոսաշրջային ոլորտի ընկերությունների ղեկավարներ, և որին զեկուցներով հանդես եկան ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը, ՀՀ սպորտի և երիտասարդության նախարար Հրաչյա Ռոստոմյանը,ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Միքայել Մելքումյանը, Մայր Աթոռից տեր Ասողիկ քահանա Կարապետյանը և մասնավոր սեկտորի ներկայացուցիչներ:

 «Ի սկզբանե որոշված էր կազմակերպել գարնանը, սակայն ոլորտի մասնագետների, ինչպես նաև «Պեռնո Ռիկար Արմենիա» ընկերության նախկին ղեկավարության  հորդորով որոշվե ց իրականացնել աշնանը: Դա պայմանավորված էր նաև այն գործոնով, որ զբոսաշրջիկները և, առհասարակ, փառատոնի մասնակիցները  հնարավորություն ունենան  անմիջական մասնակիցը  դառնալ նաև խաղողաքաղի գործընթացին:

Փառատոնի օրերը հագեցած կլինեն նաև մշակութային  բաղադրիչներով,  ինչպես  նաև  ակնկալվում է հրավիրել միջազգային ճանաչում ունեցող երաժիշտներ,  որոնք ավելի  մեծ  հնչեղություն կհաղորդեն Հայկական կոնյակի ազգային փառատոնին»,- հավելեց գաղափարի  հեղինակ և նախաձեռնող Վրույր Փենեսյանը:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ