19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Փորձում է պարտադրել

ՌԱՀԿ տնօրեն, քաղաքական փորձագետ Մանել Սարգսյանը Henaran.am-ի հետ զրույցում, անդրադառնալով սահմանային լարվածությանն ու դրա ֆոնին Հայաստանոի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանն, ասաց, որ երկու կարևորագույն հանգամանք կա, որ ուշադրություն են գրավում: «Նախ` Ադրբեջանի կողմից անընդհատ փորձում են Ռուսաստանին համոզել ու Մինսկի խմբին, որ վերականգնվեն բանակցությունները, սակայն նախորդ պայմանավորվածությունները` և Վիեննայի, և Սանկտ Պետերբուրգի, Ադրբեջանը չի կատարում: Այդ որոշումները ինքը չի ցանկանում կատարել, այդ պատճառով էլ ղարաբաղյան հարցը փակուղային վիճակում է հայտնվել»,-նշեց նա:

Մանվել Սարգսյանը նկատեց, որ Ադրբեջանը ցանկանում է առաջնորդվել նախորդ տարվա տրամաբանությամբ, նույնիսկ մտածում է անակնալ սրման մասին, սակայն շատ լավ գիտի, որ անակնկալի չի կարող բերել հայկական կողմին, իսկ սեպտեմբերին և նախորդիվ արված փորձերն անհաջողության մատնվեցին: «Խայտառակություն եղավ, և դրանից հետո ադրբեջանական կողմը  Ռուսատսնի հետ աշխատանք է տանում, որ ամեն կերպ փոխվի իրավիճակը: Դրա հետ են կապված և նախարարների հանդիպումը, և վերջին  զորավարժությունները:

Այս ամենը անում են, որ պարտադրեն Հայաստանին, որ վերսկսի բանակցությունները, որ Հայաստանն ինքը հրաժարվի իր պայմաններից. չէ՞ որ մեր կողմից հստակ պահանջ կա, որ Ադրբեջանը կատարի Վիեննայի պայմանավորվածությունը, իսկ իրենք ցանկանում են ստիպել Հայաստանին միջազգային հանրության կողմից, որ հրաժարվի իր դիրքորոշումից»,-շեշտեց Մանվել Սարգսյանը:

Վերջինս ընդգծեց, որ Ադրբեջանն ամեն կերպ փորձում է ճնշել Հայաստանին ու ցանկանում է  դեպի իրեն ձգել բանակցային գործընթացը:

Իսկ հենց հանդիպման վերաբերյալ փորձագետը հիշեցրեց, որ քանի անգամ են նման հանդիպումներ եղել, սակայն տեսնում ենք` ունենք այն, ինչ ունենք: «Առաջ չընկնենք, ամեն դեպքում, տեսնենք»,-եզրափակեց նա:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ