25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Աստված մարդուն երկնքից տվել է մի բան, որ հրեշտակները կցանկանային գոնե աղոտ տեսնել

ՍՈՒՐԲ ԳԻՐՔՆ ԱՄԵՆ ՕՐ (28 ապրիլ 2017թ.)

Օրհնյա՜լ է Աստված և Հայրը մեր Տեր Հիսուս Քրիստոսի, որ իր առատ ողորմությամբ մեզ վերստին ծնեց կենդանի հույսի համար՝ մեռելներից Հիսուս Քրիստոսի հարությամբ. ծնեց անեղծ և անարատ ու անթառամ ժառանգության համար, որ պահված է երկնքում ձեզ համար, ձեզ, որ Աստծո զորությամբ պահված էիք հավատով՝ փրկության համար, որ պատրաստ է հայտնվելու վերջին ժամանակներում:

Ուրախանում եք դրանով դուք, որ այժմ դեպքերի բերումով, այլ և այլ փորձություններով փոքր-ինչ տրտմած եք, որպեսզի ձեր հավատի փորձը, որ առավել արժեքավոր է, քան կորստյան ենթակա ոսկին, որ կրակով է փորձված, դառնա գովքի, փառքի ու պատվի առարկա հայտնության ժամանակ Հիսուս Քրիստոսի, որին չեք տեսել, բայց սիրում եք և որին այժմ էլ չեք տեսնում, բայց հավատում եք նրան և ուրախ եք անպատմելի ու փառավոր խնդությամբ՝ ձեռք բերելով ձեր հավատի պսակումը՝ հոգիների փրկությունը: Այդ փրկության համար է, որ փնտռտուքներ կատարեցին և քննեցին մարգարեները, որոնք մարգարեանում էին այն շնորհի մասին, որ վիճակված էր ձեզ: Քննում էին, թե ո՛ր և ինչպիսի՛ ժամանակի մասին էր ծանուցում իրենց մեջ եղող Քրիստոսի Հոգին, որ նախ վկայում էր Քրիստոսի չարչարանքների մասին և դրանից հետո՝ նրա փառքի մասին:

Աստված նրանց հայտնեց նաև, որ ոչ թե իրենց համար, այլ մեզ համար էին տրված այդ պատգամները, որոնք այժմ պատմվեցին ձեզ նրանց միջոցով և ավետարանվեցին Սուրբ Հոգով, որն ուղարկվեց երկնքից. մի բան, որ կցանկանային հրեշտակները գոնե աղոտ կերպով տեսնել:

Պետրոս առաքյալի առաջին նամակը 1:3-12

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ