24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Եզդիները` Վլադիմիր Գասպարյանին

«Միդիա-Շանգալ» Եզդիների ազգային միավորում ՀԿ խորհրդի նախագահ Ամո Շարոյանից

Հարգարժան պարոն Գասպարյան, Հայաստանի Ոստիկանությունը տարիների ընթացքում հավատարիմ իր առաքելությանը ծառայել և ծառայում է օրենքին ու ժողովրդին: Պատշաճ ձևով իրականացնում է իրավակարգի ամրապնդումը, հասարակական կարգի պահպանումը և հանցավորության դեմ պայքարի գործը: Աճել և աճում է Ոստիկանությանը վստահողների թիվը, բարձրացել է Ոստիկանության գործունեության հանրային վերահսկողությունը: Կատարվում է հանրային պահանջն, արդարացվում են քաղաքացիների անկնկալիքները բոլոր ուղղություններով, ապահովում է քաղաքացիների իրավունքների լիարժեք իրացումը: Սխալված չեմ լինի,որ ասեմ այսօր մենք բոլորս էլ ցանկանում ենք, ինչու չէ նաև պարտավոր ենք աջակցել մեր Ոստիկանության լիարժեք կայացմանը:

Ողջունում ենք Ոստիկանության և քաղաքացու ցանկացած երկխոսություն: Մեր բոլորի համար էլ ուրախալի է Ոստիկանության լիարժեք կայացվածությունը և հետաքրքրում է թե ինչ մակարդակի վրա է գտնվում Ոստիկանության մասնագիտական պատրաստվածությունը և ինչպես է աշխատում ու մատուցում ծառայությունը, իհարկե, օրենքի սահմաներում, օրենքով ամրագրված իրենց իրավունքներով: Համոզված կարող եմ ասել, որ Ոստիկանությունը այսօր վայելում է մեր հասարակության վստահությունը: Չպետք է մոռանանք, որ վերջին ժամանակահատվածում էական բարեփոխումներ և առաջընթաց է նկատվում Ոստիկանության աշխատաոճի մեջ:

Այդ բոլորը տեսնում է մեր քաղաքացին և ցանկանում է լինել Ոստիկանի կողքին և իրեն ավելի պաշտպանված տեսնի: Հաստատապես կարելի է ասել, որ այսօր ստեղծվել է մի այնպիսի միջավայր, որ քաղաքացին չի խուսափում ոստիկանին հանդիպելուց, նրա հետ շփվելուց, ոստիկանի մեջ տեսնում է մի անձի, որը պաշտպանում է իրեն: Ամեն անգամ լսելով Ձեզ կրկին անգամ վստահություն ենք ձեռք բերում, որ ոստիկանությունը մեզ լիարժեք կպաշտպանի: Հուսանք, որ խնդիրների լուծման, թերությունների, սխալնների և վրիպումների վերացման գործում ոստիկանության ուժերը կհերիքեն, ոստիկանության պրոֆեսիոնալ, կառուցվածքային իրականացված բարեփոխումները և ձեռքբերումներն արդյունք են ոստիկանության և անձամբ Ձեր իրականացված և իրականացվող աշխատանքների:

Հավատացած եմ, որ այսուհետ հասարակությունը և պետությունը պահանջից բացի Ձեզ կապահովի բարեկեցիկ կյանքով, որ անձնազոհության գնացող ոստինականն երբեք չմտածի, տարակուսի իր ընտանիքի ապրելակերպով: Անհրաժեշտ է, որ յուրաքանչյուր ոստիկան իր թիկունքում ունենա տնտեսապես ապահովված և բարոյապես կայուն ընտանիք: Անհերքելի է, որ այսօր Հասարակության աչքին բարձրացել է ոստիկանության հեղինակությունը:

Հավատացեք, որ անվտանգության ոլորտի թափանցիկությունը երբեք չի հակասի մասնագիտական գաղտնիության պահպանմանը: Եթե նախկինում հասարակությունը շատ ու շատ բարի ցանկությունները ուներ ոստիկանությանը ապա այսօր հաստատապես կարելի է ասել, որ այդ բարի ցանկությունները հիմնականում իրագործվել են, իսկ մնացած անելիքներն էլ օր-օրի իրագործվում են: Հասարակությունը հավատում է նրանց ովքեր փնտրում են ճշմարտությունը և հաստատում են այն և ոչ թե նրանց ովքեր գտնում են այն:

Շնորհակալ ենք Ձեր գործը պրաֆեսիոնալ ու արժանապատվորեն կատարելու համար: Միդիա-Շանգալ Եզդիների ազգային միավորում ՀԿ անդամների և անձամբ իմ անունից շնորհավուրում եմ բոլոր ոստիկաններին և վետերաններին մասնագիտական օրվա կապակցությամբ: Աստված պահապան:

«Միդիա-Շանգալ» Եզդիների ազգային միավորում ՀԿ խորհրդի նախագահ
Ամո Շարոյան, ք. Երևան:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ