19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

ՀՀԿ-ն քարոզարշավի ընթացքը դրական է գնահատում /տեսանյութ/

Քիչ առաջ ավարտվեց ՀՀԿ ԳՄ նիստը:
Նիստից հետո ՝ լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում  ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն ընդգծեց՝ նիստի ընթացքում ամփոփվում են  ընտրությունների արդյունքները, ինչպես նաև Երևանի ավագանու ընտրությունների   քարոզարշավի ընթացքը, որը ՀՀԿ-ն գնահատել է  բավարար, ավելին՝ դրական:

 Էդուարդ Շարմազանովն ընդգծեց՝  ՀՀԿ-ական թեկնածուները բակային հանդիպումների մարտավարությամբ կարողանում են ներկայացնել  կատարված աշխատանքները, լսել հանրության առաջարկները:

  «Այս առանց միջնորդների հանդիպումները, որ տեղի են ունենում երևանցիների հետ, մենք գնահատում ենք դրական և արդյունավետ», – նշեց Էդուրադ Շարմազանովը:

ՀՀԿ խոսնակը շեշտեց՝  կուսակցությունը դրական է գնահատել Չեխիայի խորհրդարանի ստորին պալատի  կողմից ՝ Հայոց ցեղասպանության ճանաչման և  դատապարտման բանաձևի ընդունումը։

«ՀՀ իշխանությունը Սերժ Սարգսյանի գլխավորությամբ հետևողական է լինելու ցեղասպանությունների և, մասնավորապես, Հայոց ցեղասպանության դատապարտման գործընթացում», – նշեց ՀՀԿ խոսնակը՝ ընդգծելով՝  Չեխիայի կողմից ցեղասպանության ճանաչման գործընթացը մեծ թափ հավաքեց հատկապես  Սերժ Սարգսյանի՝ Չեխիա  պաշտոնական այց կատարելուց հետո։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ