19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

«Ելք»-ն իրեն ինքնավստահ է զգում

«Սկզբի համար մենք հիմնվում ենք այն փաստի  վրա, որ ապրիլի երկուսին կայացած խորհրդարանական ընտրությունների   ժամանակ  Երևանում բավականին շատ ձայներ ենք հավաքել: Դա մեզ խրախուսում է ու հավատ է ներշնչում սեփական ուժերի նկատմամբ», – Henaran.am-ի հետ զրույցում այսպիսի տեսակետ հայտնեց  «Ելք» դաշինքի ընտրացուցակով առաջադրված՝ Երևանի ավագանու թեկնածու Զարուհի Բաթոյանը: 

Վերջինս ընդգծեց՝ քարոզարշավային տեխնոլոգիաները, ԶԼՄ-ները հաճախ ընտրողին հնարավորություն չեն տալիս տեսնել  այս կամ այն քաղաքական ուժի  թերությունները, բացերը, ուստի ընտրողները հաճախ տեղեկատվություն ստանալու համար օգտվում են ոչ թե հեռուստատեսությունից, այլ  այլընտրանքային տարբերակներից, ինչպիսին, օրինակ, ինտերներն  է, իսկ այս պարագայում երևանցիները  մարզերի բնակիչների  համեմատ՝ ավելի տեղեկացված են:

«Դա շատ լավ հնարավորություն է, որի միջոցով կարող ենք մեր ասելիքը հասցնել երևանցիներին, մատնացույց անել այն խնդիրները, որոնք այսօր կան երևանում և , իհարկե,  ցույց տալ  լուծման ուղիներ, որոնք առաջարկում է «Ելք» դաշինքը», – ընդգծեց Զարուհի Բաթոյանը՝ հավելելով՝ կան քաղաքացիներ, ովքեր իրենց կարծիքը բարձրաձայն չեն արտահայտում և,  այսպես ասած, վախեցած են, ուստի  նույնիսկ բուկլետներ վերցնելուց են խուսափում, բայց, միևնույն ժամանակ, կան քաղաքացիներ, ովքեր համարձակորեն սատարում են «Ելք»-ին ու նույնիսկ թեկնածուների հետ որոշ հարցեր են  քննարկում, առարաջկություններ անում: 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ