16 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Ովքեր են ծեծել փաստաբաններին. նոր մանրամասներ

Փաստաբան Տիգրան Աթանեսյանը Henaran.am-ի հետ զրույցում ասաց, որ իր ու փաստաբան Արմեն Սողոմոնյանի վրա հարձակվողներն են ՀՀ Փաստաբանական դպրոցի տնօրեն Սիմոն Բաբայանը, ՀՀ Փաստաբանների պալատի նախագահի արտաքին հարաբերությունների գծով խորհրդական Վրեժ Խաչիկյանը, ՀՀ Փաստաբանների պալատի նախագահի խորհրդական Գևորգ Մկրտչյանը և ոմն Արսեն։ «Իմ վնասվածքները թեթև են, իսկ Արմեն Սողոմոնյանը բավական լուրջ վնասվածքներ ունի՝ հասցված կտրող-ծակող գործիքով»,-նշեց նա:

Հիշեցնենք, որ քիչ առաջ նա ֆեյսբուքյան էջում հայտարարություն էր արել, թե իրենց վրա հարձակվել են:

Փաստաբան Արմեն Սողոմոնյանն էլ նշեց, որ այդ ընթացքում որևէ խոսակցություն չի եղել, միայն հայհոյել ու հարվածել են. «Եթե պատրաստված լինեինք, հաստատ այսպես չէր լինի, իրենք չէին կարող: Ուղղակի խուլիգանի նման հարձակվեցին»:Նա համոզմունք հայտնեց, որ այս ամենի թիկունքում կանգնած է Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը

ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանն էլ րոպեներ առաջ հանդես եկավ հայտարարությամբ.

Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատը դատապարտում է ցանկացած բռնություն, ինչպես նաև վիրավորանք և զրպարտություն պարունակող հայտարարությունները և հրապարակումները, առավել ևս, երբ կողմերը փաստաբաններ են։

Անշուշտ ճշմարտությունը պետք է բացահայտվի, իսկ մեղավորները պետք է ենթարկվեն պատասխանատվության։

Միևնույն ժամանակ հորդորում ենք զերծ մնալ զգացմունքային և չստուգված հայտարարություններից և միակողմանի տեղեկատվության հիման վրա կարծիք չձևավորել։

հիման վրա կարծիք չձևավորել։

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ