19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

««Եվրատեսիլ»-ին մասնակցելն ինձ համար երազանք է եղել»

Ապրիլի 30-ին, ինչպես հայտնի է, «Եվրատեսիլ-2017»-ի հայաստանյան պատվիրակությունը մեկնելու է Կիեւ, որտեղ մայիսի 1-ին կկայանա Հայաստանի ներկայացուցիչ Արծվիկի առաջին փորձը` եվրատեսիլյան բեմում: Այս մասին այսօր ասուլիսի ընթացքում տեղեկացրեց «Եվրատեսիլ»-ի հայաստնյան պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանը:
 
Fly With Me երգի հեղինակ Լիլիթ Նավասարդյանը խոսեցին իրենց սպասելիքներից եւ Հայաստանի ելույթի մանրամասներից:
 
«Շատ մեծ ոգեւորությամբ ենք պատրաստվում մեկնել Կիեւ, որտեղ մայիսի 9-ին կկայանա «Եվրատեսիլ»-ի առաջին կիսաեզրափակիչ փուլը, որտեղ, Արծվիկը ելույթ է ունենալու 16-րդ համարի ներքո: Կարծում եմ` սա շատ լավ թիվ է: Միշտ էլ լավ է լինել վերջում, որպեսզի ավելի լավ հիշվես: Կարծում ենք` մեր շանսերը կարելի է դրական գնահատել, եւ մենք շատ ոգեւորված ենք այդ առումով»,-նշեց Գոհարը:
 
Արծվիկն ընգգծեց՝ «Եվրատեսիլ»-ին մասնակցելը իր երազանքներից է եղել:
 
«Կարծում եմ` շատ արտիստների դեպքում է դա երազանք: Ես նույնիսկ նմաատիպ երազ էի տեսել` նման բեմի վրա էի կանգնած: Դրա համար վստահ եմ` երազանքները կատարվում են. տեսեք ինձ եւ համոզվեք: Մի նստեք տեղում եւ մինչեւ վերջ գնացեք ձեր երազանքի ետեւից»,- շեշտեց Արծվիկը՝ իր երկրպագուներին խոստանալով, որ ջանք ու եռանդ չի խնայի, որ Հայաստանը լավ ներկայանա եվրատեսիլյան բեմում:
 
 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ