16 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Խի՞ ես ֆիքսվում իմ մատի վրա. ՍԴ-ում միջադեպ է գրանցվել

Սահմանադրական դատարանում «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի շահերը պաշտպանող փաստաբան Տիգրան Եգորյանը  ԿԸՀ նախագահի Տիգրան Մուկուչյանից հետաքրքրվեց,  թե արդյոք ԿԸՀ-ն քննարկել է դպրոցների տնօրենների և մանկապարտեզների վարիչների գործողությունների փոխկապակցվածության հանգամանքը: «Ես այդ հարցին պատասխանել եմ, ավելացնելու ոչինչ չունեմ»,-ասաց Տ. Մուկուչյանը: Ապա Լևոն Զուրաբյանն այդ մասին հարցրեց, իսկ հետո էլ կողքի մարդկանց հետ խոսելիս բարձրացրեց մատը, ինչին Մուկուչյանն արձագանքեց. «Պարոն Զուրաբյան, առանց մատի»:

«Ես քո՞ հետ էի խոսում: Խի՞ ես ֆիքսվում իմ մատի վրա», – նշեց Զուրաբյանը, ինչին ԿԸՀ նախագահն արձագանքեց. «Ձեր գիտակցական մակարդակն էդքան ա: Դու չի, Ձեր է»:

Իսկ ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանն էլ ասաց, թե Լ. Զուրաբյանն ասում է, թե իրենք ձգձգում են նիստը, սակայն ինքը պատգամավորն է ձգձգում` մանրամասների մեջ խորանալու ու դրանք ներկայացնելով առավել մանրակրկտորեն:

Հիշեցնենք, որ արդեն երրորդ օրն է, որ ՍԴ-ը քննարկում է «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի դիմումը, որով պահանջում են վերանայել ապրիլի 2-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքները:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ