25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Դու ճանաչո՞ւմ ես Քրիստոսին

Պետրոսը դարձավ և տեսավ, որ այն աշակերտն, ում Հիսուս սիրում էր, գալիս է ետևից… ասաց Հիսուսին. «Տե՛ր, իսկ սա ի՞նչ կլինի»։ Հիսուս նրան ասաց. «Եթե ես կամենում եմ, որ դա ապրի, մինչև որ ես գամ, այդ քեզ ի՞նչ հոգ, դու արի՛ իմ ետևից»։ (Հովհաննես 21:21-23)

Հովհանես ավետարանիչը (Հիսուսի սիրելի աշակերտը) միակն էր առաքյալներից, ով ապրեց մինչև խոր ծերություն։ Մենք սիրում ենք համեմատել մարդկանց, մասնավորաբար՝ առաքյալներին ու տեսնում, որ Պողոս առաքյալի կյանքի իմաստն աշխարհի բոլոր ծայրերում քարոզելն էր, Պետրոսի առաքելությունը՝ Տիրոջ հոտի նախանձախնդիր խնամքն էր, իսկ ո՞րն էր Հովհաննեսի առաքելությունը։

Հովհաննեսի երկարակեցության իմաստը Քրիստոսին վկայելու մեջ էր։ Պողոսն իր առաքելությամբ առաջամարտիկ էր, Պետրոսն՝ անձնազոհ հովիվ, իսկ Հովհաննեսը՝ վկան Քրիստոսի։ Ինչպես ինքն է գրում Ավետարանում, որ տեսավ, գրի առավ ու վկայում է և իր վկայությունը ճշմարիտ է։

Քրիստոնեության ամենակարևոր պայմանը սեփական հոգևոր փորձառությունն է. քրիստոնյան նա է, ով կարող է ասել, թե ես ճանաչում եմ Քրիստոսին և ինչ գիտեմ Նրա մասին՝ ճշմարիտ է։

Պետրոսին Քրիստոս կոչեց հովվության առաքելության և նահատակության, իսկ Հովհաննեսը կոչված էր մինչև իր կյանքի ավարտը վկայելու Քրիստոսի մասին։ Աստեղ, առաքելության առումով, մեծի ու փոքրի հարց չկա, երկուսն էլ կոչված էին ծառայելու Քրիստոսին։

Ուստի որտեղ և ինչ իրավիճակում էլ որ լինենք, կոչված ենք ծառայելու Քրիստոսին։ Մեր արժեքը ուրիշի հետ համեմատվելով չէ, որ ի հայտ է գալիս, այլ՝ Քրիստոսին ծառայելով, ինչ պայմաններում ու կարգավիճակում էլ որ լինենք։

Ուստի մեր հավատքի գործերով վկայենք՝ ՔՐԻՍՏՈՍ ՅԱՐԵԱՒ Ի ՄԵՌԵԼՈՑ։ 

Տեր Եսայի քահանա Արթենյան

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ