19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Անբավարար է. վարչապետը պահանջում է

Այսօր՝ապրիլի 27- ին ՀՀ Կառավարության նիստի  օրակարգային հարցերին անցնելուց առաջ՝ վարչապետ Կարեն Կարապետյանը  տվեց հերթական  հանձնարարականները:

Առաջին հանձնարարականը վերաբերում էր ապօրինի անտառահատումներին:

Վարչապետը նշեց, որ վերջին ժամանակներս առավել հաճախ են բարձրացվում անտառների կառավարման եւ ապօրինի անտառահատումների հետ կապված մտահոգությունները: «Խնդիրն առավել խորքային է եւ չի սահմանափակվում մի քանի  ապօրինի անտառահատումների դեպքերով»,- նկատեց Կարեն Կարապետյանը:

 Նա շեշտեց, որ անհրաժեշտ է կատարելագործել անտառների կառավարման ներկա մոդելը եւ համապատասխանեցնել կառավարման ժամանակակից պահանջներին:

«Կարեւորում եմ գիտական եւ տեխնիկական նորագույն միջոցների կիրառումը եւ կառավարման մարմինների փոխկապակցված եւ հետեւողական աշխատանքը:  Այս պահին կառավարման ներկա մակարդակը գնահատում եմ անբավարար»,- ասաց վարչապետը:

 Գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանին  հանձնարարվեց՝ երկամսյա ժամկետում ախտորոշել անտառների  պահպանության բնագավառում հիմնական խնդիրները, հստակեցնել  անտառների վերականգնման եւ պահպանության ոլորտում ներգրավված կազմակերպությունների ցուցակը եւ դերը:

Վարչապետը նաեւ հանձնարարեց ներկայացնել ժամանակակից կառավարման մեթոդների, գործիքների եւ տեխնոլոգիաների ներգրավման  գործողությունների ծրագիր:

 «Երրորդը՝ սերտ համագործակցելով բնապահպանական տեսչական եւ իրավապահների հետ` մշակել եւ  ներկայացնել ապօրինի անտառահատումների դեմ պայքարի գործողությունների ծրագիր, որի արդյունքների վերաբերյալ պարբերաբար տեղեկատվություն ներկայացնել հանրությանը»,- եզրափակեց Կարեն Կարապետյանը:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ