28 Մարտի, Հինգշաբթի, 2024
KFC

Հունաստանում վառել են Թուրքիայի դրոշը

yunanistanda_turk_bayragi_yaktilar_h46015_4e64b

Ապրիլի 24-ին Աթենքում Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցի շրջանակներում կազմակերպված միջոցառումների ժամանակ  ի նշան բողոքի հրկիզվել է Թուրքիայի պետական դրոշը:

Ըստ թուրքական «Vatandanhaber» լրատվամիջոցի` Հունաստանի կառավարությունը և իրավապահ մարմինները   ոչ  մի կերպ չեն խոչընդոտել տեղի ունեցածին: Դրոշի այրման հետ կապված արձագանքել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը:

Արտգործնախարարությունը, բողոք հայտնելով կատարվածի կապակցությամբ, նշել է, որ իրենք խստորեն դատապարտում են  Թուրքիայի պետական դրոշի հրկիզումը:

«Պահանջում ենք, որ թուրք ազգի անկախությունը և սուրբ արժեքները ներկայացնող մեր դրոշի դեմ այդ ոտնձգության հեղինակները որքան հնարավոր է շուտ կանգնեն դատարանի  առաջ»:

Հայտարարությունում Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ ակցիան իրականացրել են տեղի հայերը, իսկ հույները վերջիններիս օժանդակել են:

Թուրքական լրատվամիջոցը գրում է, որ  ամեն տարի ապրիլի 24-ին հայերը և հույները փորձում են հարձակվել Հունաստանում գտնվող Թուրքիայի դեսպանատան վրա:

Աղբյուր`    Ermenihaber.am
 
 
KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ