24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Հասանք մեր նպատակին. Նաիրա Կարապետյան

Ելույթիցս առաջ կցանկանայի ևս մեկ անգամ հիշել, որ երեկ, ապրիլի 24-ին մենք հարգանքի տուրք մատուցեցինք Հայոց Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին: Այլևս երբեք, և մենք այսօր պետք է միավորեն մեր ջանքերը` նման վայրագությունների հետագա կանխարգելման հարցում:

Հիմա պատասխանեմ ադրբեջանցի մեր գործընկերոջ մտահոգություններին` կապված Հայաստանում տեղի ունեցած ԱԺ ընտրություններին: Նախ և առաջ խորհուրդ կտայի որևէ կարծիք հնչեցնելուց առաջ ճշգրիտ օգտագործել միջազգային կազմակերպությունների և դիտորդական առաքելությունների, նաև նրանց ղեկավարների անունները: Ապա ծանոթանալ միջազգային պաշտոնական զեկույցների, և, իբրև ԵԽԽՎ պատգամավոր, առաջին հերթին կարդալ ԵԽԽՎ դիտորդական առաքելության պաշտոնական հայտարարությունը, որտեղ հենց առաջին մասում գրված է, որ Հայաստանում ընտրություններն անց են կացվել մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների բացարձակ պահպանմամբ:

Հիմա մի քանի փաստ մեր ընտրությունների մասին: Հայաստանում տեղի ունեցած Ազգային ժողովի ընտրությունները բացառապես նոր էին մեզ համար` սկսած մեր նոր Սահմանադրության համաձայն պետական կառավարման նոր` պարլամենտական համակարգի անցնելուց` մինչև քվեարկության բարելավված և մշակված նորովի ընթացակարգ` տեխնիկական նոր համակարգով, բոլոր ընտրատեղամասերից իրանացվող ուղիղ հեռարձակում և այլ մեխանիզմներ, որոնք կոչված են ապահովելու ընտրական գործընթացի օրինականությունը: Այս տեխնիկական փոփոխությունները լիովին բացառում էին ցանկացած ընտրակեղծիքների հնարավորությունը, և ինչը մեզ համար առավել կարևոր է, նրանք ամրապնդեցին ընտրողների վստահությունը ընտրական գործընթացների նկատմամբ:

Հայաստանը անցում է կատարում կառավարման նոր համակարգի, և այս համատեքստում խիստ անհրաժեշտ է հատկապես ընդգծել որ բոլոր այս փոփոխությունները կատարվել են այդ նպատակով կազմակերպված երկարատև լայն քաղաքական և հասարակական քննարկումների ու կատարյալ կոնսենսուսի արդյունքում: Ընդդիմության առաջարկով Նոր Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարվեցին անգամ նրա ընդունումից հետո, և նոր ընտրական օրենսգրքում ամրագրվեցին ընտրական գործընթացի օրինականության վերահսկման հավելյան մեխանիզմներ սահմանող դրույթներ: 

Եվ մենք հասանք մեր նպատակին, ձեռք բերելով ընտրողների վստահությունը նոր համակարգի նկատմամբ:    

Նաև ուզում եմ հպարտությամբ ընդգծել քաղաքացիական հասարակության ակտիվ մասնակցությունը. բացի միջազգային դիտորդներից ընտրություններին հետևում էին մեծ թվով տեղական դիտորդական առաքելություններ, նրանց մանդատով և նրանց հետ միասին նաև` օտարերկրյա դիտորդներ: Քարոզարշավի լուսաբանումը և եթերի բաշխումը եղել է խիստ հավասարակշռված, ինչպես արդեն նշել եմ, ընտրությունների օրը եղել է նաև ուզում անընդմեջ հեռարձակում բոլոր ընտրատեղամասերից, շուրջօրյա ռեժիմով գործել է նաև Ոստիկանության հատուկ թեժ գիծը:

Իհարկե, կարիք չկա մեր հարևան երկրների հետ համեմատականներ անցկացնելու և ապացույցներ փնտրելու մեր համակարգերի խիստ տարբերությունների համար, բայց մեկ բան կցանկանայի այնուամենայնիվ նշել` եթե իրոք կա հստակ քաղաքական կամք` առաջադեմ երկիր ունենալու համար, ապա պետք է գիտակցել` Ժողովրդավարությանը այլընտրանք չկա:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ