20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Տրանսպորտի հարցն էլ կլուծվի. Տարոն Մարգարյան /տեսանյութ/

«4 տարի առաջ մենք մեր թիմով հանդես եկանք «Ավելի լավ Երևան» ծրագրով: Մենք մեր թիմով շատ աշխատեցինք, իրականացրեցինք դրանք, բայց դա չի նշանակում, որ Երևանում անելիքներ չկան.»,-այսօր` ապրիլի 26-ին Աջափնյակի բնակիչների հետ հանդիպման ժամանակ նկատեց  Երևանի քաղաքապետի ՀՀԿ թեկնածու Տարոն Մարգարյանը:

Տարոն Մարգարյանը փաստեց` գործ արվել է ու այն ակնհայտ է: Գործող քաղաքապետը ընդգծեց, որ  խնդիր է բազմաբնակարան շենքերի բնակֆոնդի պահպանումը և իրենց թիմն այս առնչությամբ նախատեսում է օրենսդրական փոփոխություններ, որպեսզի շքամուտքերի, վերելակների, տանիքների, նկուղների վերանորոգումն ավելի հեշտ դառնա:

Տարոն Մարգարյանը լավ գիըի` անելիքներ կան նաև տրանսպորտի ոլորտում:

«Մենք կարող ենք միասին կյանքի կոչել այս բոլոր ծրագրերը՝ փոխադարձ վստահությամբ, ձեր օգնությամբ, ձեր խորհուրդներով՝ հանուն մեր ապագայի: Մենք կարող ենք մեր մեծ տունը միասին կառուցել, փորձառու թիմի հետ կառուցել: Մեր թիմը եկել է ծառայելու, գլուխը կախ աշխատելու՝ հանուն երևանցու, հանուն ձեզ, ժողովուրդ ջան»,- ասաց  Տարոն Մարգարյանը:

Մանրամասները` տեսանյութում:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ