29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

Մարդիկ չեն գիտակցում, թե ինչ դաժան հետևանքներ կլինեն

images
Եվ նա որդի կծնի, և Նրա անունը Հիսուս կդնես, որովհետև Նա Իր ժողովրդին կփրկի իրենց մեղքերից:
Մատթեոս 1.21
 
Շատերին թվում է, թե Հիսուս Քրիստոսին ընդունելով` իրենք հաջողության թալիսման են գտնում: Այո, իհարկե, Քրիստոսը մեր հաջողությունն է, բայց ոչ թալիսմանը: Հրեշտակը Հովսեփին հայտնվեց երազում և ասաց, որ նրա կինը` Մարիամը, որդի կծնի, Ով մարդկությանը կփրկի իրենց մեղքերից:
 
Մարդիկ չեն գիտակցում, թե ինչ դաժան հետևանքներ կարող է ունենալ մեղքը և ինչ է սպասվում մեղավորներին: Սիրելիներ, ամենամեծ երջանկությունը մեղքերից մաքրվելն է: Միգուցե դա հիմա չենք զգում, բայց մահից հետո, երբ հեռանանք այս աշխարհից, կհասկանանք, թե ինչ է արել Քրիստոսը մեզ համար:
 
Ես կցանկանայի, որ այս խոսքը տպավորվեր մեր մեջ: Քրիստոսը ոչ թե մեր հաջողության թալիսմանն է, այլ Փրկիչը: Մենք կունենանք և հաջողություն, և ֆինանսներ, բայց առաջին հերթին պետք է պատվենք Քրիստոսին, գնահատենք Նրա խաչը և արյունը՝ հավատալով, որ Նա խաչվեց, որպեսզի մենք մաքրվենք մեղքերից: Ամեն:
 
 
KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ