16 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Լայնամասշտաբ պատերա՞զմ․ Ժողովուրդ

Արցախի Հանրապետության ԱԺ փոխնախագահ Վահրամ Բալայանը համոզված է, որ Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի՝ օրերս արած հայտարարությունը, թե պետք է պատրաստվել լայնամասշտաբ պատերազմի, հոգեբանական ճնշում գործադրելու փորձ է: 

«Ես կարծում եմ, որ Ադրբեջանի քաղաքական ղեկավարությունը մշտապես փորձում է երեք հիմնական հարցեր լուծել, մեկը հայ հանրության վրա հոգեբանական ճնշման մեծացումն է, երկրորդը՝ ներքին լսարանի համար է, որ մենք չենք հաշտվել մեր տարածքների կորուստի հետ, որ ուժով էլ լինի, հետ ենք վերադարձնելու, եւ, վերջ ի վերջո, ուզում են երրորդ երկների վրա նաեւ ճնշում գործադրել, որ մենք չենք հաշտվել այս ամենին, մենք պետք է մեր ուզած ձեւով հարցին լուծում տանք, հարցին լուծում տվեք, վերջացրեք»:

Ինչ վերաբերում է նախորդ տարվա ապրիլյան պատերազմին, Բալայանը նշել է, թե այն ժամանակ քաղաքական ֆոնն ուրիշ է եղել: «Ինձ թվում է՝ այն ժամանակահատվածում տարածաշրջանում դերակատարություն ունեցող որոշ երկրների համաձայնությամբ է երեւի այդ ամենը կատարվել»,- ասել է նա՝ այդպես էլ չմատնանշելով, թե որ երկրների մասին է խոսքը»:

Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում։ 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ